Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը չհասկացան սա, այնքան պարզ բան էր․ Լևոն Տեր-Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
Բոլորը

Իշխանությունից հեռանալով՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ խաղաղության կուսակցությունը պարտվեց, և իշխանութունը ինքնակամ հանձնվեց պատերազմի կուսակցությանը: ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում անդրադարձավ դիտարկմանը, որ վերջերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հակադարձել է՝ նշելով, որ ԼՂ կոնֆլիկտի պատմության մեջ ամենախաղաղ տասը տարիները եղել են իր կառվարման տարիները, հետևաբար ոչ մի պատերազմի կուսակցություն չկար, դա միֆ էր:

«Դուք նրա ասածի կեսն ենք ասում, նաև ասում է, որ բոլոր առաջարկներն Ադրբեջանն էր մերժում այդ ժամանակ. բանալին այս արտահայտության մեջ է:

Ռոբերտ Քոչարյանը պիտի մտածեր, թե ինչու է Ադրբեջանը մերժում․ ուրեմն Ադրբեջանը վստահ էր, որ ժամանակն աշխատում է իր օգտին։ Էս էլեմենտար բանը չհասկացավ այդ մարդը։ Սա քաղաքական մտքի լրիվ բացակայություն է այդ հարցում։

Երբ որ վեճ ունես, անգամ մարդկային, պիտի մտնես դիմացինիդ կաշվի մեջ, հասկանաս՝ ինչն է իր մոտիվը։ Մոտիվը դա էր։ Եվ ժամանակը չաշխատե՞ց Ադրբեջանի օգտին. այն էլ ինչպես աշխատեց։ Տնտեսապես նա հզորացավ, Հայաստանը թուլացավ։ Ադրբեջանը ժամանակակից բանակ ստեղծեց, մեր բանակը լավն էր, բայց փոքրացավ արտագաղթի պատճառով։ Շատ գաղտնքիներ կան, որ ես չեմ ասել մինչև հիմա։ Հիմա մեր բանակի թվաքանակն անգամ այն չէ, ինչ որ 1994-1995 թվականներին էր։ Մեղմ եմ ասում, անգամ զուտ թվաքանակը, զորակոչիկների թիվը։ Ինչի՞ վրա էր հույս դրել»,- նշեց Տեր-Պետրոսյանը՝ հավելելով, որ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, ինչպես նաև Վազգեն Սարգսյանը չհասկացան այս պարզ բանը, որ ժամանակի վրա չի կարելի հույս դնել:

Մանրամասները՝ տեսանյութում: