Հաստատվել են Երերույքի տաճարի և փոքր դամբարանի թաղերի ամրակայման և այլ նախագծեր. ԿԳՄՍՆ

Լուրեր

08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
Բոլորը

2020 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին պատվիրակել էր ՀՀ Շիրակի մարզի Անիպեմզա համայնքի վարչական տարածքում գտնվող Երերույքի տաճարի և փոքր դամբարանի թաղերի ամրակայման, մշակույթի տան վերականգնման և թանգարանի ստեղծման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Աշխատանքներն իրականացնելիս համալսարանը համագործակցել է «ՌՈՔԵՄՓ» մշակութային ժառանգության տարածաշրջանային կենտրոնի (Իտալիա/Հայաստան) և «Հայ մշակույթի ուսումնասիրման ու վավերագրման կենտրոնի» (Իտալիա) համապատասխան մասնագետների հետ, որոնք այդ հուշարձանների մասով նախորդ տարիներին իրականացրել էին ուսումնասիրման (այդ թվում՝ նաև պեղման), չափագրման, հետազոտման աշխատանքներ:

2021 թ. մայիսի 25-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդի 3-րդ նիստում հեղինակների կողմից (հնագետ Պատրիկ Տոնապետյան, ճարտարապետներ Էմմա Հարությունյան, Գայանե Կազնատի, Նանար Քալանթարյան, ճարտարագետ Լորենցա Պետրինի) ներկայացվել են կատարված աշխատանքները՝ Երերույքի տաճարի ու հարակից տարածքի հնագիտական ուսումնասիրությունների արդյունքների մասին տեղեկատվություն, տաճարի և դամբարանի ամրակայման և մասնակի վերականգնման, մշակույթի տան նորոգման և թանգարանի ստեղծման էսքիզային նախագծերը (այդ թվում՝ ցամաքուրդային լուծումներ), ինչպես նաև մանրամասն կատարված ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունները:

Կատարված մեծ աշխատանքը բարձր է գնահատվել գիտամեթոդական խորհրդի մասնագետների կողմից, իսկ ներկայացված էսքիզային նախագծերն արժանացել են հավանության։ Աշխատանքային նախագծերի ընդունումից հետո այդ նախագծերով առաջարկվող ամրակայման և այլ աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ կլինի նոր ֆինանսական միջոցների ներգրավում, որը կտրամադրվի կա՛մ պետական բյուջեի միջոցների հաշվին, կա՛մ մասնավոր միջոցների ներգրավմամբ։

Երերույքի տաճարը կառուցվել է 4-7-րդ դարերում, գտնվում է հնագույն Անի մայրաքաղաքից 5 կմ հեռավորության վրա՝ ՀՀ Շիրակի մարզի Անիպեմզա գյուղում:
Հուշարձանը համարվում է վաղ միջնադարյան ճարտարապետական գոհարներից մեկը, որն աչքի է ընկնում ոչ միայն իր ուրույն ճարտարապետությամբ, այլև քարի բազմերանգությամբ:

Հիշեցնենք, որ 2016 թվականի մարտի 16-ին Երերույք հնագիտական հուշարձանը և Անիպեմզա գյուղն ընդգրկվել են Եվրոպայի 2016 թվականի 7 առավել վտանգված հուշարձանների» ցանկում: