էրդողանը Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը թուրք-ամերիկյան հարաբերություններում ևս մեկ բեռ է անվանել

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի կոչ է արել ԱՄՆ-ի մի քանի կորպորատիվ ղեկավարների `ավելի լավ կապեր հաստատել Թուրքիայի հետ՝ կրկին քննադատելով Սպիտակ տան որոշումը` 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, գրում է Reuters-ը։

Էրդողանը, սակայն, հույս է հայտնել, որ ԱՄՆ-Թուրքիա կապերը, այնուամենայնիվ, «նոր դարաշրջան» մուտք կգործեն նախագահ Ջո Բայդենի հետ դեմ առ դեմ հանդիպումից հետո, որը նախատեսված է հունիսի 14-ին և որը լինելու է երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումը անցյալ տարվա ԱՄՆ ընտրություններից հետո:

«1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ Բայդենի հայտարարությունը ևս մեկ բեռ ավելացրեց մեր կապերի վրա, սակայն ես հավատում եմ, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ հունիսի 14-ին կայանալիք հանդիպումը կդառնա նոր դարաշրջանի նշան»,- հայտարարել է նա Boeing, Amazon, Microsoft, Kellogg, PepsiCo, Cisco, Procter&Gamble և Johnson&Johnson ընկերությունների ղեկավարների հետ տեսակոնֆերանսի ժամանակ։

 

Տաթև Ֆռանգյան