Մեծ է ճապոնացիների հետաքրքրությունը, մասնավորապես, հայ ըմբշամարտիկների նկատմամբ. դեսպանություն

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը
Մայիսի 27-ին դեսպանությունում կայացել է դեսպան Արեգ Հովհաննիսյանի հանդիպումը «Տոկիո 2020»-ում Հայաստանի պատվիրակությանը հյուրընկալող քաղաք, Ֆուկուշիմա պրեֆեկտուրայի Մինամիայձու քաղաքի քաղաքապետ Սոկիչի Օյայի հետ. տեղեկացնում են Ճապոնիայում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպմանը քննարկվել են Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին Հայաստանի մարզիկներին Մինամիայձու քաղաքում հյուրընկալելու հետ կապված նախապատրաստական աշխատանքները:

Սոկիչի Օյան նշել է, որ քաղաքը շատ սպասում է հայ մարզիկների այցին՝ առանձնացնելով քաղաքի բնակիչների հետաքրքրությունը, մասնավորապես, հայ ըմբշամարտիկների նկատմամբ:

Դեսպան Արեգ Հովհաննիսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Սոկիչի Օյային Հայաստանի պատվիրակությանը հյուրընկալելու պատրաստակամության համար՝ նշելով, որ տեղյակ է քաղաքի կողմից հայ մարզիկներին հյուրընկալելու ուղղությամբ մի քանի տարի շարունակ կատարվող աշխատանքների՝ մամուլի հրապարակումների, դպրոցականների կողմից հայկական ստեղծագործությունների բեմադրությունների, Հայաստանի մշակույթի և պատմության մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումների մասին և այլն: