Ովքեր չեն ընդգրկվել «ՔՊ» և «ԲՀԿ» նախընտրական ցուցակներում

Լուրեր

06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
Բոլորը

Հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեին մինչև 26.05.2021թ.՝ ժամը 18.00-ն։

Քիչ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակեց ընտրացուցակի առաջին 100 անունները: Ուշագրավն այն է, որ ցուցակում բացակայում են փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի, պատգամավորներ Սիփան Փաշինյանի,  Մխիթար Հայրապետյանի, Սոս Ավետիսյանի անունները: Այսինքն, ըստ վերոնշյալ ցուցակի, վերջիններս չեն մասնակցելու կայանալիք ընտրություններին:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Վահագն Հովակիմյանը, Քրիստինե Պողոսյանը, Մարիա Կարապետյանը, որոնք 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին առանցքային դերակատարում ունեին և ընդգրկված էին ցուցակի առաջին համարներում, այժմ ցուցակի ոչ առաջնային համարներում են ներկայացված:

«Իմ քայլը» դաշինքի ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցած Թագուհի Թովմասյանը, որը նոյեմբերի 17-ին դուրս էր եկել «Իմ քայլը» խմբակցությունից, այժմ միացել է «Պատիվ ունեմ» դաշինքին: Թովմասյանը նախընտրական ցուցակի 6-րդ համարն է:

Խմբակցությունից դուրս եկած մեկ այլ պատգամավոր էլ՝ Աննա Գրիգորյանը, միացել է «Հայաստան» դաշինքին՝ զբաղեցնելով ցուցակի երրորդ համարը:

Իսկ ահա ԲՀԿ խմբակցությունից հեռացած Սերգեյ Բագրատյանը հանգրվանել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի 52-րդ տեղում։

2021 թվականի հունվարի 9-ին «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած Սոֆյա Հովսեփյանը  չի մասնակցելու ընտրություններին:

Խմբակցությունից դուրս եկած մյուս պատգամավորները՝ Արսեն Ջուլֆալակյանը, Գևորգ Աճեմյանը, Վարդան Աթաբեկյանը, Գոռ Գևորգյանը, Գայանե Աբրահամյանը ևս ներառված չեն որեւէ ուժի նախընտրական ցուցակում։

Այսօր՝ մայիսի 26-ին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանն ու Արթուր Մանուկյանը հայտնել են, որ չեն ընդգրկվելու ՔՊ համամասնական ցուցակում և չեն մասնակցելու առաջիկա ընտրություններին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սասուն Միքայելյանը ևս չի մասնակցելու ընտրություններին:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է նախընտրական ցուցակի առաջին 10-յակին: Ընտրացուցակում, սակայն, ընդգրծված չէ ԲՀԿ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը: Այս հանգամանքը Արման Աբովյանը բացատրել է հետևյալ կերպ. «Գոյություն ունի սերնդափոխության տրամաբանություն»։

Նշենք, որ ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հրապարակել էր նախընտրական ցուցակի առաջին եռյակը, որում բացակայում էր Նաիրա Զոհրաբյանի անունը: Ավելի ուշ Զոհրաբյանը հայտնել էր, որ «առաջիկա ընտրություններին չի մասնակցելու «ԲՀԿ» համամասնական ցուցակով»։

Ա․ Հակոբյան