ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ․ Այսօրվա իշխանությունն ավելի հին է, քան հները, էլ ի՞նչ ակնկալել այս ընտրություններից․ Տիգրան Հեքեքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 15:31
ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը
25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
Բոլորը

Ընտրական հին օրենսգրքով, հին սահմանադրությամբ, հին մտածողությամբ մարդկանցով, որոնք ուզում են իշխանության գալ, ի՞նչ ընտրություններ պետք է լինեն։ Այսօրվա իշխանությունն էլ ավելի հին է, քան հները, էլ ի՞նչ ակնկալել այս իրավիճակից, ընտրություններից: Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը։

Նրա խոսքով՝ «հիմարին էլ է պարզ, որ ժողովուրդն այսօր բավական զայրացած է», պարզապես մի հատված մինչ օրս էլ չի գիտակցում, թե իր հետ ինչ է կատարվել․ «Եթե նույնիսկ ամբողջ ժողովուրդն ասի, որ կողմնորոշված է, չեմ հավատա։ Բացի այդ՝ այս ժողովուրդը երբեք ունակ չի եղել ճիշտ ընտրություն կատարելու, որովհետև հուզական է։ Առաջադրվողներն էլ կա՛մ մութ ու կասկածելի կենսագրություն ունեն, կա՛մ ի զորու չեն իրավիճակը դեպի լավը փոխել»։

Տիգրան Հեքեքյանը շեշտում է՝ այսօր հանրության զգալի մասը ռուսամետ է, նույնիսկ այս իրավիճակում «օրհնվի ռսի ոտը» մտածողության կրող․ «Մի մասն էլ ոչ թե ռուսամետ է, այլ «ռուսամեջ»․ կարծում է, որ մենք ոչ միայն պետք է ապավինենք Ռուսաստանին, այլև դառնանք ՌԴ-ի մի մաս»։

Նա նաև տեսակետ է հայտնում՝ քանի որ հարյուրամյակներով ռուսական ազդեցության ներքո ենք ապրել, դժվար է ժողովրդի միջից հանել այդ մտածողությունը։

«Հանրության մի մասն էլ կողմնորոշված չէ, և դրանով, գուցե, ավելի մեծ վնաս է բերում պետությանը, մյուս մասն էլ ասում է՝ «Մենք ո՛չ ռուսամետ ենք, ո՛չ արևմտամետ, մենք հայամետ ենք»։ Այս վերջինները տվյալ դեպքում սեթևեթում են։ Այնուամենայնիվ, չես կարող ընդվզել՝ առանց այլ կողմին նեցուկ ունենալու»,- հավելում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան