Ո՛չ Քոչարյանի, ո՛չ Փաշինյանի հետ դաշինք չենք կնքի. Անդրիաս Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

«Ազատ Հայրենիք» դաշինքը գլխավորելու է պահպանողական կուսակցության նախագահ  Միքայել Հայրապետյանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողով խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասնակցության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը և համամասնական ցուցակը ներկայացնելուց հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Հայ կառուցողական և պահպանողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը։ Նա նշեց, որ դաշինքի կազմում են «Հայ կառուցողական և պահպանողական» կուսակցությունը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցությունը, «Ազգային ժողովրդավարների» դաշինքը,  Հայաստանի կանաչների կուսակցությունը, Հայաստանի պահպանողական կուսակցությունը։

Ղուկասյանը հայտնեց, որ Միքայել Հայրապետյանը լինելու է դաշինքի Ազգային ժողովի նախագահի թեկնածուն, իսկ վարչապետի թեկնածուն հենց ինքը՝ Անդրիաս Ղուկասյանն է։

«Դաշինքը որոշել է ընտրություններից հետո կոալիցիա չկազմել ոչ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, ոչ էլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա համախոհների հետ։ Գտնում ենք, որ կա հնարավորություն ունենալ արժանի ընտրություններ։ Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ մեր քաղաքացիների զգալի մասը դեռևս կողմնորոշված չէ»,- նշեց Ղուկասյանը։ Նա նաև ընդգծեց, որ ո՛չ Քոչարյանի, ո՛չ Փաշինյանի հետ դաշինք չեն կնքի:

Ղուկասյանը հավելեց նաև, որ հանդես են գալիս մի ծրագրով, որում ներկայացված են Հայաստանի առջև կանգնած գլխավոր խնդիրների լուծման ուղիները։ «Դաշինքը կողմ է, որպեսզի Հայաստանը փոխի աշխարհաքաղաքական վեկտորը անվտանգության համակարգում։ Հանդես ենք գալիս Ֆրանսիայի հետ ռազմաքաղաքական պայմանագիր կնքելու օգտին։ Գտնում ենք, որ Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը և ջանքեր գործադրի, որպեսզի միջազգայնորեն ճանաչվի Արցախի Հանրապետությունը»,- ասաց Ղուկասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: