Անհավանական եմ համարում, որ ընտրվելուց հետո մեր ցուցակի գործարարները զբաղվեն բիզնեսով. Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.04.2026 | 20:14
Ինչ իրավիճակ է ճանապարհներին
24.04.2026 | 20:00
Դրոշ այրելը մանկահասակ երեխայի վարք է՝ եթե այն գնել ես դերձակից, ոչ թե մարտի դաշտում գրավել ես․ Արեգ Քոչինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 19:50
«Իրական Հայաստան» ընդդեմ պատմական հիշողության․ ինչ է փոխվել ապրիլքսանչորսյան խոսույթում․  ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 19:41
Թրամփը ապրիլքսանչորսյան ուղերձում չօգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը
24.04.2026 | 19:30
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
24.04.2026 | 19:17
Ըմբշամարտի ԵԱ. Թևանյանը և Խնձրցյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար
24.04.2026 | 19:13
Չեննայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
24.04.2026 | 19:00
Տեղեկություն ունենք՝ մի նախկին պաշտոնյա կազմակերպում է ՌԴ-ից 100 մլն դոլարից ավելի ապօրինի գումար բերելը ՀՀ․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 18:46
Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ Իսպանիան ՆԱՏՕ-ի «հուսալի» անդամ է՝ դաշինքից հեռացնելու ԱՄՆ-ի սպառնալիքի լուրերի ֆոնին
24.04.2026 | 18:33
Հարգանքի տուրք ենք մատուցում ցեղասպանության զոհերի հիշատակին, կոչ ենք անում անցյալի հետ առերեսվել. Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիա
24.04.2026 | 18:20
Դատախազ Ծովակ Մնացականյանի բարեվարքությունը ստուգելուց հետո ԿԿՀ-ն վարույթ նախաձեռնելու հարցով դիմել է Դատախազությանը. վարույթը գաղտնի է պահվել
24.04.2026 | 18:09
Իրանի ԱԳ նախարարն Իսլամաբադ կայցելի՝ ԱՄՆ-ի հետ խաղաղության բանակցությունները վերսկսելու
24.04.2026 | 18:00
Արա Աղանյանը՝ ծանրամարտի Եվրոպայի եռակի փոխչեմպիոն
24.04.2026 | 17:51
Ֆրանսիայի վարչապետի մասնակցությամբ Մարսելում անցկացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն
24.04.2026 | 17:40
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նոր ցուցադրություն է բացվել
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց դրանք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Մեր ունեցած միակ ակնկալիքն այն է, որ ժողովրդի իշխանությունը Հայաստանում վերահաստատվելու է, թե ում միջոցով, դա թողնում ենք ժողովրդի ընտրությանը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ալեքսանյանը։ Նա նշեց, որ մոտ մեկ ժամից ՔՊ-ն կհրապարակի ամբողջական ցուցակը։

Անդրադառնալով իրենց ցուցակում գործարարներ ներգրավելու վերաբերյալ դիտարկմանը` Վահագն Ալեքսանյանը նշեց, թե Հայաստանում գործարարների՝ քաղաքականության մեջ ներգարավվածությանն ամենաշատը դեմ խոսող ուժը՝ «Քաղաքացու որոշումը», անցած ընտրություններին իր ցուցակում ևս ուներ գործարարներ։

«Այստեղ խնդիրը հետևյալն է՝ այն գործարարը, որն ընտրվում է Ազգային ժողովի պատգամավոր, ընտրվելու ու մանդատը ստանձնելուց հետո այլևս չպետք է զբաղվի գործարարությամբ։ Ես անհնարին եմ համարում, որ մեր ցուցակով ընտրված ցանկացած գործարար շարունակի զբաղվել բիզնեսով պատգամավոր դառնալուց հետո»,- նշեց Ալեքսանյանը:

Նշենք, որ գործարարներ Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանը մասնակցելու են առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՔՊ համամասնական ցուցակով։

Մանրամասները՝ տեսանյութում: