Լուկաշենկոն կարծում է, որ իր երկիրը կանգնած է «սառցե» պատերազմի շեմին

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ իր երկիրը կանգնած է «սառցե» պատերազմի շեմին: Վերջինս նման հայտարարություն է արել չորեքշաբթի օրը՝ ելույթ ունենալով խորհրդարանում խորհրդարանականների, Սահմանադրական հանձնաժողովի անդամների և պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

«Մենք պետք է պահպանենք մեր երկիրը և այն փոխանցենք մեր երեխաներին նորմալ վիճակում: Ժամանակն է մեզ ընտրել: Մենք հայտնվեցինք նոր, ոչ թե սառը, այլ արդեն սառցե պատերազմի առաջնագծում: Եվ այն պետությունը, որը չի ենթարկվի հիբրիդային ճնշմանը , կկարողանա գոյատևել », – ասել է Լուկաշենկոն, հայտնում է «Բելտա» գործակալությունը:

«Ես դիմում եմ ամբողջ համաշխարհային հանրությանը. Բելառուսը ցնցելն իմաստ չունի», – հավելել է Լուկաշենկոն:

Հիշեցնենք՝ մայիսի 23-ին Աթենքից Վիլնյուս թռչող Ryanair ընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Մինսկում։ Օդաչուներին տեղեկացրել էին օդանավում տեղադրված ռումբի մասին և նրանց խորհուրդ էին տվել վայրէջք կատարել Մինսկում։ Բելառուսը Միգ -29 կործանիչ էր բարձրացրել երկինք՝ ինքնաթիռը ուղեկցելու համար: Ինքնաթիռի վայրէջքից հետո բերման էր ենթարկվել ընդդիմադիր Ռոման Պրոտասևիչը՝ NEXTA-ի նախկին գլխավոր խմբագիրը։ Իսկ օդանավում ոչ մի ռումբ չէր հայտնաբերվել: Պրոտասևիչը, նրա ընկերուհին՝ Ռուսաստանի քաղաքացի Սոֆյա Սապեգան և մի քանի այլ անձինք չէին հասել Վիլնյուս:

 

Տաթև Ֆռանգյան