Գերմանիայում չեն բացառել Ռուսաստանի մասնակցությունը Մինսկում Ryanair-ի օդանավի հարկադիր վայրէջքին

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Չի բացառվում Ռուսաստանի մասնակցությունը Մինսկում Ryanair ավիաընկրության օդանավի հարկադիր վայրէջքին, որին հաջորդել էր բելառուս լրագրող Ռոման Պրոտասևիչի և նրա ընկերուհու ՝ Սոֆյա Սապիեգիի կալանքը, որոնք գտնվել են ինքնաթիռում: Նման կարծիք է հայտնել Բունդեսթագի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ, Գերմանիայում իշխող Քրիստոնյա-դեմոկրատական միության ներկայացուցիչ Նորբերտ Ռյոտգենը, Rheinische Post- ին և General-Anzeiger- ին տված հարցազրույցում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ենթադրելի է՝ ինքնաթիռի պետական առևանգումը առնվազն Կրեմլի հավանությանն է արժանացել կամ նույնիսկ ավելին՝ ՌԴ-ի կողմից օպերատիվ աջակցություն է ստացել», – ասել է քաղաքական գործիչը: Ըստ Ռյոտգենի՝ առանց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի լայնածավալ աջակցության Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն վաղուց կկորցներ իշխանությունը:

Նորբերտ Ռյոտգենը կարծիք է հայտնել, որ Լուկաշենկոյի ռեժիմի դեմ պատժամիջոցները պետք է ուժեղացվեն: «Եկել է ժամանակը, որպեսզի կոշտ պատժամիջոցներ կիրառվեն Լուկաշենկայի ռեժիմի բոլոր հիմնասյուների դեմ ՝ զինվորականներ, ոստիկանություն, հատուկ ծառայություններ և բոլոր պետական ձեռնարկությունները, որոնք տնտեսապես ապահովում են այս ռեժիմի և դրա կոռումպացված շահառուների գոյությունը», – ասել է գերմանացի քաղաքական գործիչը։

Հիշեցնենք՝ կիրակի Աթենքից Վիլնյուս թռչող Ryanair ընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Մինսկում։ Օդաչուներին տեղեկացրել էին օդանավում տեղադրված ռումբի մասին և նրանց խորհուրդ էին տվել վայրէջք կատարել Մինսկում։ Բելառուսը Միգ -29 կործանիչ էր բարձրացրել երկինք՝ ինքնաթիռն ուղեկցելու համար: Ինքնաթիռի վայրէջքից հետո բերման էր ենթարկվել ընդդիմադիր Ռոման Պրոտասևիչը՝ NEXTA-ի նախկին գլխավոր խմբագիրը։ Իսկ օդանավում ոչ մի ռումբ չէր հայտնաբերվել: Պրոտասևիչը, նրա ընկերուհին՝ Ռուսաստանի քաղաքացի Սոֆյա Սապեգան  և մի քանի այլ անձինք չէին հասել Վիլնյուս:

 

Տաթև Ֆռանգյան