Թյուրքալեզու պետությունների խորհրդի գլխավոր քարտուղարը՝ Ալիևին․ ««Զանգեզուրի միջանցքը» կկապի ողջ թյուրքական աշխարհը»

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Հանրապետության տոնի առթիվ՝ շնորհավորական ուղերձում ուշագրավ հայտարարություններ անելով։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա, մասնավորապես, մատնանշել է, որ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի իրագործումը, որը «կմիավորի ամբողջ թուրքական աշխարհը, կնպաստի ամբողջ Հարավային Կովկասի զարգացմանը»։

«Ես կուզենայի վերահաստատել իմ համոզմունքը, որ Ձերդ գերազանցության առաջնորդության ու վճռականության շնորհիվ ծրագրերը տրանսպորտի, կապի ու ենթակառուցվածքների ոլորտներում, որոնք իրականացվելու են թյուրքական աշխարհը կապող «Զանգեզուրի միջանցքում», կարևոր ներդրում կունենան տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսական զարգացման, խաղաղության ու կայունության ամրապնդման գործում»,- ասվում է Ամրեևի ուղեձում։

Նա նաև նշել է, որ Թյուրքական խորհրդի երկրներին հաջողվել է ընդլայնել համագործակցությունը տարբեր ոլորտներում։

Հիշեցնենք, որ պաշտոնական Երևանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման մասին չի բանակցել ու չի բանակցելու։ 2020թ․ նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ ևս ոչ մի խոսք չկա «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Փաստաթղթում հիշատակում կա միայն մեկ՝ Լաչինի միջանցքի մասին։

Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ՀՀ-ն երաշխավորելու է միայն տրանսպորտային կապերի անվտանգությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար:

Հավելենք նաև, որ Թյուրքական խորհրդի անդամ են հանդիսանում Ղազախստանն ու Ղրղզստանը, որոնք Հայաստանի հետ միասին ՀԱՊԿ ու ԵՏՄ անդամ են։ Վերոնշյալ պետություններն ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սուվերեն տարածք՝ Սյունիքի ու Գեղարքունիքի մարզեր ներխուժելու հետ կապված որևէ հայտարարություն չեն արել՝ չնայած Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին։

Էմմա Չոբանյան