Ադրբեջանը 2020թ․ պաշտպանության ու անվտանգության ոլորտների համար հատկացրել է պետբյուջեի 16․8 տոկոսը

Լուրեր

25.08.2026 | 12:58
Մեծ Բրիտանիայի վարչապետը սեպտեմբերին կմեկնի ԱՄՆ՝ համոզելու Թրամփին օգնել Ուկրաինային Patriot-ների զինամթերքով
25.08.2026 | 12:49
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել. պաշտպան
25.08.2026 | 12:45
«Ալֆա» ջոկատն ուղղարկում եք երեք անչափահաս երեխաներով տուն, բոլորդ էլ գիտեք՝ ոչ մեկ չի փախնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 12:37
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.08.2026 | 12:35
Ռոբերտ Քոչարյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվեց բժշկական կենտրոն
25.08.2026 | 12:34
Բաքվում պահվող գերիների մասին խոսելու անձնական լեգիտիմություն ունի միայն Գեղամ Մանուկյանը․ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 12:27
«Յուվենտուսի» թուրք ֆուտբոլիստը ոտքի կոտրվածք է ստացել
25.08.2026 | 12:19
Կրեմլը մեկնաբանել է ՌԴ-ում զորահավաք անցկացնելու մասին լուրերը
25.08.2026 | 12:10
Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է // ԱՄՆ-ը հարյուր հազարավոր վիզաներ կչեղարկի․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 12:10
Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել է կալանքի տարվելու նպատակով
25.08.2026 | 12:05
ԱԺ ամբիոնից երեկ ուղիղ հրահանգ տրվեց. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:56
Երկրորդ շտապօգնությունն է ժամանել Հակակոռուպցիոն. ոստիկանները լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ, պարզել պատճառը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:56
US Open. Էլինա Ավանեսյանը պարտվել է որակավորման փուլում
25.08.2026 | 11:48
Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի և Մոլդովայի սահմանին ևս մեկ անցակետի վրա
25.08.2026 | 11:46
Սիրուշոյի «Պռեգոմեշ» խանութ-սրահը փակ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանում 2020 թվականին պաշտպանության ու ազգային անվտանգության ծախսերի համար հատկացվել է պետական բյուջեի 16․8 տոկոսը կամ 4․425 մլրդ մանաթ։ Այս մասին ասվում է «Ադրբեջանի 2020թ․ պետական բյուջեի կատարման մասին» օրինագծում, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Նշվում է, որ սա 31․6 տոկոսով կամ 1․64 մլրդ մանաթով ավելին է 2019 թվականի ծախսերից։

Օրինագծի համաձայն՝ պաշտպանության ծախսերը կազմել են 1․627 մլրդ մանաթ, ազգային անվտանգության ծախսերը՝ 240 մլն մանաթ, պետական սահմանի պաշտպանության համար՝ 280 մլն մանաթ, պաշտպանության ու ազգային անվտանգության ոլորտում ուսումնասիրությունների համար՝ 3․7 մլն մանաթ, պաշտպանության ու անվտանգության ոլորտում այլ գործունեության համար՝ 1․6 մլրդ մանաթ։

Բացի այդ՝ 2020 թվականի պետական բյուջեից պաշտպանական հատուկ նախագծերի  իրականացման համար հատկացվել է 139 մլն մանաթ։

Էմմա Չոբանյան