Հրապարակվել է Ryanair-ի ինքնաթիռի օդաչուների և կարգավարների միջև խոսակցության սղագրությունը

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

BBC-ի ռուսական ծառայությունը՝ ներկայացրել է երկու կարևոր հանգամանք Ryanair ավիաընկերության ինքնաթիռի օդաչուների և կարգավարների միջև խոսակցության սղագրությունից։

Լրատվականը նշում է, որ ավելի վաղ Արտյոմ Սիկորսկին՝ ավիացիայի հարցերով Բելառուսի դեպարտամենտի ղեկավարը, պատմել էր, որ կարգավարներն առաջարկել են օդաչուին վայրէջք կատարել Մինսկում տեղի ժամանակով ժամը 12։34-ին։

Հրապարակված ձայնագրությունից երևում է, որ իրականում այն եղել է մի փոքր ավելի շուտ՝ 12։31-ին։

Բացի այդ, Լուկաշենկոյին մոտ կանգնած թելեգրամ-ալիքիներից մեկը պնդում էր, որ կարգավարը, համաձայն կարգի, պարտավոր էր ինքնաթիռի անձնակազմին առաջարկել վայրէջք կատարել մոտակա օդանավակայանում։ Նկարագրված իրադարձությունների պահին դա չի եղել Մինսկի օդանավակայանը, այլ Վիլնյուսի օդանավակայանն է եղել, ուր և թռչել է ինքնաթիռը։ Բացի այդ, էլ ավելի մոտ են եղել Բրեստի ու Գրոդնոյի օդանավակայանները։

Ավելին՝ երեկ բելառուսական պետական ԶԼՄ-ներն արդեն մեջբերում էին այդ խոսակցությունից հատվածներ։ Միայն երկրի պետական հեռուստաալիքը ձևափոխել էր անձնակազմի ու կարգավարների խոսակցությունը։ Բելառուսական հեռուստաալիքի ռեպորտաժի համաձայն՝ իբրև թե, օդաչուներն իրենք են խնդրել վայրէջք կատարել Մինսկում, մինչդեռ հրապարակված ձայնագրությունից երևում է, որ կարգավարը պնդում է, որ Մինսկում վայրէջք կատարելը հենց նրանց խորհուրդն է։

Հիշեցնենք՝ կիրակի Աթենքից Վիլնյուս թռչող Ryanair ընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Մինսկում։ Օդաչուներին տեղեկացրել էին օդանավում տեղադրված ռումբի մասին և նրանց խորհուրդ էին տվել վայրէջք կատարել Մինսկում։ Բելառուսը Միգ -29 կործանիչ էր բարձրացրել երկինք՝ ինքնաթիռը ուղեկցելու համար: Ինքնաթիռի վայրէջքից հետո բերման էր ենթարկվել ընդդիմադիր Ռոման Պրոտասևիչը՝ NEXTA-ի նախկին գլխավոր խմբագիրը։ Իսկ օդանավում ոչ մի ռումբ չէր հայտնաբերվել: Պրոտասևիչը, նրա ընկերուհին՝ Ռուսաստանի քաղաքացի Սոֆիա Սապեգան  և մի քանի այլ անձինք չէին հասել Վիլնյուս:

 

Տաթև Ֆռանգյան