Էրդողանն ամերիկյան 20 խոշոր ընկերությունների ղեկավարների հետ քննարկելու է Թուրքիայում ներդրումների հարցը

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպելու է ԱՄՆ 20 խոշորագույն ընկերությունների ղեկավարների հետ՝ քննարկելու Թուրքիայում ներդրումներ կատարելու հարցը։ Այս մասին Reuters-ին հայտնել է երեք աղբյուր։

Նրանց տեղեկացմամբ՝ կոնֆերանսը կազմակերպել են ԱՄՆ Առևտրի պալատը, Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներդրումների գրասենյակը, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունն ու Թուրքիայի առևտրային պալատի ու ապրանքների բորսաների միությունը։ Աղբյուրներից մեկը լրատվամիջոցին հայտնել է, որ տեսակոնֆերանսն անցկացվելու է Բրյուսելում հունիսի 14-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Բայդենի ու Էրդողանի հանդիպման նախօրեին։

Մեկ այլ աղբյուր էլ հայտնել է, որ ԱՄՆ կառավարությունը ներգրավված չէ այդ կոնֆերանսի ծրագրմանը։ Առայժմ հայտնի չէ նաև, թե որ ընկերություններն են մասնակցելու առցանց հանդիպմանը։

«Սա փորձ է՝ ստուգելու ԱՄՆ ընկերությունների հետ հարաբերությունները Բայդենի հետ դեմ առ դեմ հանդիումից առաջ»,- լրատվամիջոցին ասել է աղբյուրներից մեկը, որը ցանկացել է անանուն մնալ։

Նա նաև նշել է, որ Անկարան ցանկանում է ներքին ու միջազգային լսարանին մեսիջ ուղարկել, որ Թուրքիան կարևոր գործընկեր է։

Մեկ այլ տեղեկացված աղբյուրն էլ Reuters-ին հայտնել է, որ Microsoft-ի ու Netflix-ի տնօրենները մասնակցելու են տեսակոնֆերանսին։ Ընկերությունները, սակայն, չեն արձագանքել լրատվամիջոցի՝ մեկնաբանության խնդրանքին։

Մեկնաբանություններից հրաժարվել են նաև Թուրքիայի նախագահականի ներդրումային գործակալությունն ու TOBB-ն։

Էմմա Չոբանյան