Ռուսաստանը ուզում է թաղել Արցախի հարցը ու ողջ ուշադրությունը սևեռել Սյունիքի վրա․ Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 18:38
Մոսկվան հայտարարում է, թե ՆԱՏՕ-ն ձգտում է Հայաստանին «հեռացնել» ՀԱՊԿ-ից
31.07.2026 | 18:29
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները հավաք են անցկացրել և պատրաստվում են առաջիկա մրցաշարերին
31.07.2026 | 18:26
Արայիկ Հարությունյանն ազատվեց պաշտոնից
31.07.2026 | 18:20
Հայ-ադրբեջանական առևտուրը 2026-ին․ ներմուծումն աճում է, արտահանումը դեռևս բացակայում է 
31.07.2026 | 18:09
Չենք ուզում ԵՏՄ-ն փլուզվի, կառույցի մասին ենք մտածում, մեր կառույցն է. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 18:03
Ռուբինյանը ԱԺ պատվո մեդալով է պարգևատրել աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին
31.07.2026 | 17:59
Զելենսկին հայտնել է հրամանատարներից մեկի նկատմամբ մահափորձի մասին
31.07.2026 | 17:54
Հայաստանի Պրեմիեր լիգան մեկնարկեց առաջնության նորեկի վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 17:45
Ծառուկյանի «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի բաժնետոմսերի կառավարումն անցել է պետությանը
31.07.2026 | 17:38
Լեհաստանը պաշտոնապես հաստատել է, որ երկրի տարածքում ընկած հրթիռը ռուսական է
31.07.2026 | 17:28
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի Բաքվում
31.07.2026 | 17:17
Թրամփը կհանդիպի կաբինետի անդամների հետ՝ քննարկելու Իրանի հետ պատերազմի հարցը
31.07.2026 | 17:08
ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ քննարկվել են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի բարեփոխումները
31.07.2026 | 16:56
Կառավարությունը վեց ամսով արգելել է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան
31.07.2026 | 16:45
Ռուսական հրթիռը Կիևում ոչնչացրել է ամերիկյան ԱԹՍ-ների արտադրության գործարանը․ The Guardian
Բոլորը

«Պարոն Աբովյան, ռուսները կգնահատեն  ձեր հայտարարությունները»,- ԱԺ նիստում  պատգամավոր Արման Բաբաջանյանը այսպես դիմեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանին, ով նշել էր, որ «հակառուսական պրոպագանդայի տարափը, որ այսօր շատ ուժեղ լցվում է հայկական տիրույթ», ստիպել է իրեն ելույթ ունենալ և «հիշեցնել մի երկու տարրական բան»:

Բաբաջանյանը, անդրադառնալով Արման Աբովյանի հայտարարություններին, նշեց․ «Սա կապ չունի ռուսների, ամերիկացիների, մյուսների հետ, սա կապ ունի Հայաստանի շահի հետ։ Եվ ձեր այդ աղճատված մտքերը, որոնք դուք այստեղ ներկայացրեցիք, ընդհանրապես իրականության հետ ոչ մի կապ չունեն։ Հայաստանը ՀԱՊԿ տարածք խուժած ադրբեջանցիներին դուրս դնելու համար ՀԱՊԿ-ին շատ հստակ հրավիրել է՝ կոնկրետ գործողություններ ձեռնարկելու։ Դրա փոխարեն մենք ստացել ենք պատասխան, որ Ադրբեջանը հրավիրվում է դառնալ ՀԱՊԿ անդամ երկիր։ Ավելին, Ռուսաստանին մենք չենք դիմել դեմարկացիայի ու դելիմիտացիայի համար։ Մենք ասել ենք՝ քո պատասխանատվության գոտում ադրբեջանցիներ կան, արի քայլեր ձեռնարկի։ Ինքն  էլ ասում ա՝ եկեք դելիմտացիա ու դեմարկացիա անենք։ Մեր խնդրո առարկան դեմարկացիան ու դելիմիտացիան չէ, որը ենթադրում է դիվանագիտական հարաբերությունների հաստատում և երկու երկրների սահմանների ճանաչում, ինչի արդյունքում Ռուսաստանն ուզում է թաղել Արցախի հարցը՝ մեր ամբողջ ուշադրությունն այս պահին սևեռելով Սյունիքի վրա։ Դա ձեզ և ձեր հովանավորներին չի հաջողվելու, պարոն Աբովյան, այնպես որ, խնդրում եմ, այստեղ մի ճամարտակեք։ Մենք գիտենք՝ որտեղից եք գալիս և ինչի են ձեր հայտարարությունները»։

Արման Բաբաջանյանը կոչ արեց, որպեսզի ՀՀ իշխանությունները պատասխանեն՝ ինչո՞ւ մինչև հիմա մենք չենք պատասխանել ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Հնդկաստանին, Իրանին, որոնք անթաքույց իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին։

Մանրամասները՝ տեսանյութում: