Ձեր շնորհիվ կյանքեր փրկվեցին՝ առաջնագծում և դրանից հեռու. Արմեն Սարգսյանի հրամանագրերով պարգևատրվել են առողջապահության համակարգի մի խումբ աշխատակիցներ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով, պատերազմի հետևանքով տուժած զինծառայողներին և խաղաղ բնակչու­թյանն անհրաժեշտ բժշկական և մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործում ներդրած ավանդի և դրսևորած անձնվիրության, ինչպես նաև կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և իրականացման գործում ներդրած ավանդի համար, առողջապահության համակարգի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են մեդալներով:

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

Նախագահ Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգևներ է հանձնել և ցուցաբերած անձնվեր աշխատանքի համար շնորհակալություն հայտնել բուժաշխատողներին ու առողջապահական համակարգի ներկայացուցիչներին:

Նախագահ Սարգսյանն իր խոսքում մասնավորապես ասել է. «Այս արարողությունը թերևս պետք է տեղի ունենար շատ ավելի վաղ: Սակայն համավարակը և պատերազմն իրենց հետևանքներով շատ ու շատ ծրագրեր խառնեցին: Բայց ո՛չ COVID-ը, ո՛չ էլ պատերազմը չկարողացան ազդել ձեր առաքելության վրա: Ավելի ճիշտ, դրանք ավելի ընդգծեցին ձեր կարևոր ներկայությունը մեր բոլորի կյանքում:

Ձեր շնորհիվ կրկին կյանքեր փրկվեցին՝ առաջնագծում և դրանից հեռու, հիվանդանոցում, հոսպիտալում, ռազմի դաշտում, շատ տարբեր պայմաններում: Դուք այսօր էլ կյանքեր եք փրկում՝ մեր տղաների և աղջիկների կյանքերը…

Ձեզնից ոմանք ու ձեր գործընկերները միաժամանակ թե՛ համավարակի դեմ էին պայքարում, և թե՛ պատերազմական գործողությունների կիզակետում էին: Մենք բոլորս գիտենք դրա մասին և շատ բարձր ենք գնահատում:

Ցավոք, համավարակն ու պատերազմը չխնայեցին նաև ձեր շատ գործընկերների: Նրանք նվիրաբերեցին իրենց կյանքը հանուն մեկ ուրիշ կյանք փրկելու՝ ծանոթ ու անծանոթ կյանք, զինվորի կյանք, երեխայի ու մեծահասակի կյանք…

Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել պատերազմում և համավարակի դեմ պայքարում զոհված և հանուն առողջության ու անվտանգության իրենց զոհաբերած բոլոր բուժաշխատողների հիշատակը…

Սիրելի բուժաշխատողներ,

Դուք ունեք տարբեր կենսագրություններ, անցել եք կյանքի տարբեր ճանապարհներ: Բայց ունեք միավորող մի ընդհանրություն՝ բոլորդ մարդկային կյանք եք փրկում, այս բառի ամենաուղիղ իմաստով: Ձեր մասնագիտական գործունեությունը պայքար է հանուն մարդկային կյանքի և առողջության:

Այդ պայքարի ընթացքում դուք հաճախ նույնիսկ մոռանում եք ինքներդ ձեզ, ձեր ընտանիքը, ձեր հարազատներին: Եվ ձեր միակ հարազատը դառնում է ձեր հիվանդը, իսկ ձեր միակ մտահոգությունը՝ նրան փրկելը, նրան օգնելը, նրան առողջացնել: Վստահ եմ՝ դուք շնորհակալության ու երախտագիտության բազմաթիվ խոսքեր եք ստացել և շարունակելու եք ստանալ: Ես ի սրտե միանում եմ դրանց:

Շնորհակալ եմ բոլորիդ ու յուրաքանչյուրիդ՝ ձեր աշխատանքի, ձեր սրտացավության, ձեր նվիրվածության, ձեր հոգատարության համար: Իհարկե, որևէ գնահատական ու խոսք չի կարող համարժեք լինել այն ամենին, ինչ դուք արել եք և անում եք այսօր:

Շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում առողջություն, խաղաղություն և ամենայն բարիք: Առողջ եղեք, որ առողջ լինենք բոլորս:

Աստված պահապան մեր երկրին ու նրա զավակներին, ձեզ, ձեր ընտանիքներին ու հարազատներին»: