Լիտվան առաջարկել է դադարեցնել Բելառուսի անդամակցությունը Ինտերպոլին

Լուրեր

17.09.2026 | 13:10
«Հույսը ծրագիր չէ»․ ՄԹ դեսպանը՝ Հայաստանի անվտանգության և դիմակայունության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:01
Հիփոթեք ունեմ 11,5%-ից դառել ա 13%, էդ ո՞նց ա ստացվում․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:56
Երկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք
17.09.2026 | 12:53
Կարո՞ղ եք բացատրել՝ համայնքային անձրևաջրերի հարցով ինչո՞ւ են զեկուցում 102-րդ բազային․ Բաղդասարյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:45
Ամենօրյա մարմնավաճառություն՝ «պարտքը» մարելու համար․ թրաֆիքինգի գործով դատապարտվածից շուրջ 130 մլն դրամ և 4 ավտոմեքենա կբռնագանձվի
17.09.2026 | 12:39
«ШОС էլ կգնանք, Բրյուսել, Մոսկվա, Վաշինգտոն, Ստամբուլ էլ կգնանք, եթե դա բխում ա մեր շահից»․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:35
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 12:30
Ալիևը հայտարարել է, թե «Ղարաբաղի հաղթանակը թյուրքական երկրները կապող Զանգեզուրի միջանցքի իրականացման հիմքը դրեց»
17.09.2026 | 12:22
100 միլիոնավոր դոլարների փոխանցած կանխավճարներ ունեինք, մեզ մեր գնած զենքը չէին տալիս․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:16
Տիգրան Բարսեղյանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:10
Թրամփը հայ հոգևոր առաջնորդների է ընդունել // Նիագարայի ջրվեժը ՀՀ դրոշի գույներով կլուսավորվի․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 12:01
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագծին
17.09.2026 | 11:55
Էս միտքը ծագել է Նյու Յորքի սուպերմարկետում. Փաշինյանը՝ ՀՀ-ի անվտանգության ճարտարապետության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:51
«Ասում ա՝ ղարաբաղցի ա ու տուն ունի, ոնց ես կարողացել փստցնես»․ Կարապետյանը՝ Փաշինյանի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:43
Ալեն Սիմոնյանն ու Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տնտեսական համագործակցության ակտիվացումը
Բոլորը

Լիտվան առաջարկել է դադարեցնել Ինտերպոլին Բելառուսի անդամակցությունը, որի իշխանություններն օգտագործում են միջազգային իրավական գործիքները՝ քաղաքական ընդդիմության ներկայացուցիչներին հետապնդելու համար: Այս առաջարկը երկուշաբթի արել է Սեյմի արտաքին քաղաքական հանձնաժողովի նախագահ Զիգիմանտաս Պավիլիոնիսը:

«Մենք առաջարկում ենք ՆԱՏՕ-ի անդամներին և ԵՄ երկրներին՝ ավելի խորը պատժամիջոցներ սահմանել Բելառուսի իշխանությունների դեմ, այդ թվում՝ քննարկել Ինտերպոլին այս երկրի անդամակցության հարցը, քանի որ այն միջազգային գործիքներն օգտագործում է ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար», – ասել է նա LRT ազգային ռադիոյի եթերում:

Նամակը Ինտերպոլի ղեկավարությանն ուղարկել է Լիտվայի ՆԳՆ ղեկավար Ագնե Բիլոտայտեն: «Անհրաժեշտ է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի միջազգային իրավական գործիքները չօգտագործվեն [քաղաքական] հետապնդումների և բռնաճնշումների համար», – ասված է դրանում։

Հիշեցնենք՝ կիրակի Աթենքից Վիլնյուս թռչող Ryanair ընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինսկում։ Օդաչուներին տեղեկացրել են օդանավում տեղադրված ռումբի մասին և նրանց խորհուրդ են տվել վայրէջք կատարել Մինսկում։ Բելառուսը Միգ -29 կործանիչ է բարձրացրել երկինք՝ ինքնաթիռը ուղեկցելու համար:

Ինքնաթիռի վայրէջքից հետո բերման է ենթարկվել ընդդիմադիր Ռոման Պրոտասևիչը՝ NEXTA-ի նախկին գլխավոր խմբագիրը։ Իսկ օդանավում ոչ մի ռումբ չի հայտնաբերվել: Պրոտասևիչը, նրա ընկերուհին՝ Ռուսաստանի քաղաքացի Սոֆիա Սապեգան  և մի քանի այլ անձինք չեն հասել Վիլնյուս:

Տաթև Ֆռանգյան