Լավրովը՝ ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին․ հատուցում՝ ևս 260 զինծառայողի ընտանիքի․ Լուրեր

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Արցախյան երկրորդ պատերազմում զոհված ևս 260 զինծառայողների ընտանիքներ այսօր հատուցում են ստացել: Հայտնում են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամից: Ընդհանուր հատուցումների թիվը` 5116-ն է, որից 3294-ը` այս պատերազմի արդյունքում, 416-ը Հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը:

——-

5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները մայիսի 24-ին անցկացրել են մարտավարական պարապմունքներ. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Դիրքերի արագ փոփոխումով, համակարգված և ներդաշնակ գործողություններով զինծառայողներն իրականացրել են պայմանական հակառակորդի կրակակետերի հայտնաբերման և ոչնչացման վարժանքներ։

——

Արա Այվազյանը հանդիպել է ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների հետ և ընդգծել է Ադրբեջանի ԶՈՒ՝ ՀՀ տարածքն անհապաղ լքելու հրամայականը:
Նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է վերջին զարգացումները՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը՝ խնդիրը լուծելու քաղաքական-դիվանագիտական ճանապարհով:

—–

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների ցուցակը:
Ըստ այդ ցուցակի, էլեկտրոնային եղանակով քվեարկությանը կմասնակցի 650 անձ:
Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները: Այդպիսի անձանց թիվը, ըստ ցուցակի, 287 է:
Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեցող օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի անդամների թիվը, ըստ ցուցակի, 363 է:
Հայաստանում հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կմեկնարկի հունիսի 11-ին և կտևի մինչև հունիսի 13-ը:

—-

Վերաքննիչ դատարանը, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, մերժել է դատախազի բողոքը և ուժի մեջ թողել Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի կալանավորումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ժամանակ տեղի ունեցած ակցիայի դեպքերով հարուցվել էր քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով: Մեղադրանք է առաջադրվել 19 անձի, այդ թվում՝ Մխիթար Զաքարյանին: Մխիթար Զաքարյանը չի ընդունում մեղադրանքը։

—-

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների պայմանավորվածությունները հաջողությամբ կյանքի են կոչվում։ Այս մասին ասել է
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա կարծիքով՝ չնայած ԼՂ-ի պատերազմին՝ հայ-ռուսական ջերմ հարաբերությունները պահպանվել են։
«Մեր երկիրը միշտ պատրաստ է ուս ուսի տալ եղբայրական հայ ժողովրդին։ Դրա վկայությունն է Ռուսաստանի միջնորդական առաքելությունը՝ անձամբ նախագահ Պուտինի, որի շնորհիվ մեզ հաջողվեց հասնել Լեռնային Ղարաբաղում ռազմական առճակատման ավարտին 2020 թվականի աշնանը և տարածաշրջանում սկսել իրավիճակի կարգավորման գործընթաց»,- ասել է Լավրովը։