Թբիլիսիում թուրքական ընկերության դեմ բողոքի ցույցերը շարունակվում են

Լուրեր

30.06.2026 | 13:16
Տաքսու վարորդներն ու բոլոր գրանցված աշխատողները հունվարի 1-ից առողջության ապահովագրություն կունենան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 13:10
ՀՌՀ-ն դադարեցրել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագրի գործողությունը՝ ընկերության դիմումի հիման վրա
30.06.2026 | 12:56
Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչներ չի փոխանցի Ուկրաինային․ ՊՆ ղեկավար
30.06.2026 | 12:48
ՍԴ նախագահը լուծեց խնդիրը․ Զեյնալյանը՝ Սեդա Սաֆարյանի հնչեցրած հարցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 12:40
Ադրբեջանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ անհետ կորածների խնդրի լուծման գործում․ քաղաքացիների համար տվյալների փոխանակման հնարավորություն կստեղծվի
30.06.2026 | 12:30
ՔԿ-ն կքննի «կոնկրետ անձանց կողմից կեղծ տվյալներ հայտնելու» հանգամանքը
30.06.2026 | 12:18
Ամենախիստ պատժին պետք է արժանանա անձը, որի մեղավորությունը հաստատվում է ընտրակաշառքի հարցում․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 12:10
Կրակոցներ Վանաձորում // Ընտրակաշառքի գործով «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներ են ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
30.06.2026 | 12:04
Այսօր գաղտնի փաստաթղթեր ենք ուսումնասիրելու․ ՍԴ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 12:01
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
30.06.2026 | 11:52
Բարձրաձայնել են 79 հազարից ավելի դեպքի մասին, որ անձնագիրը չի ընթերցվել ընտրության օրը․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 11:46
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
30.06.2026 | 11:35
ԱՄՆ-ի և Իրանի բանակցողները մեկնում են Դոհա, սակայն հանդիպումը հաստատված չէ
30.06.2026 | 11:27
Օդաճնշիչ ատրճանակից կրակել է գետնին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
30.06.2026 | 11:20
«Կիոկուշին կարատեն մարզիկի մեջ ձևավորում է կարգապահություն, ինքնավստահություն և չհանձնվելու ձգտում»․ Վահագն Հակոբյան
Բոլորը

Ռիոնի գետի վրա «Նամախվանի» հիդրոէլեկտրակայանի կառուցման հակառակորդները, որոնք կիրակի օրը լայնամասշտաբ բողոքի ցույցեր են անցկացրել Թբիլիսիում, երկուշաբթի Հանրապետության հրապարակից տեղափոխվել են խորհրդարանի շենք մոտ, որտեղ ակնկալում են հանդիպել օրենսդիր մարմնի նախագահի հետ, լրագրողներին հայտնել է բողոքի ցույցի կազմակերպիչ Վարլամ Գոլետիանին:

Կիրակնօրյա ակցիայի մասնակիցները վերջնագիր են ներկայացրել իշխանություններին: Նրանք պահանջում են խզել թուրքական ENKA ընկերության հետ հիդրոէլեկտրակայանների կառուցման պայմանագիրը և Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի հրաժարականը, ինչի համար իշխանություններին ժամանակ է տրվել մինչև երկուշաբթի ժամը 12:00-ն, որից հետո ակցիայի կազմակերպիչները սպառնացել են կաթվածահար անել մայրաքաղաքի երթևեկությունը:

Վերջնագրի լեզուն, որի մասին իշխանությունների հետ խոսում են «Նամախվանի» հիդրոէլեկտրակայանի կառուցման հակառակորդները, ոչ այլ ինչ է, քան «մութ» 90-ականների մասունք, – հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՝ մեկնաբանելով Թբիլիսիում ցուցարարների պահանջները, գրում է Sputnik-ի վրացական ծառայությունը։

Հիշեցնենք՝ Նամախվանի հիդրոէլեկտրակայանի կառուցումը հետաձգվում է 2009 թվականից՝ տեղի բնակչության ցույցերի, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության ռիսկերի պատճառով։ ՀԷԿ-ի կառուցումը, որի նախագծային հզորությունը կազմում է 460 մվտ, սկսվել է 2020 թվականի ամռանը: Կառուցումն իրականացնում է թուրքական ENKA Insaat ve Sanayi A.S. ընկերությունը, իսկ ներդրումների ծավալը կազմում է 800 միլիոն ԱՄՆ դոլար։

Տաթև Ֆռանգյան