Amnesty International-ը օդային ծովահենություն է որակել օդանավի ականապատման մասին կեղծ տեղեկություններն ու ինքնաթիռի հարկադիր վայրէջքը Մինսկում

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը (AI) օդային ծովահենության գործողություն է որակել օդանավի ականապատման մասին կեղծ տեղեկությունները, ինչի նպատակն էր Ryanair-ի ուղևորատար ինքնաթիռի վայրէջքը Մինսկում ու ընդդիմադիր լրագրող Ռոման Պրոտասևիչի ձերբակալությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Չկա կասկած, որ Բելառուսի իշխանություններն օգտագործել են պայթյունի կեղծ սպառնալիքն ու ՄԻԳ կործանիչները, որպեսզի ստիպեն ինքնաթիռը վայրէջք կատարի, որը ԵՄ մի երկրից մյուսն է թռչելիս եղել, ընդ որում՝ դա արվել է մեկ ակնհայտ նպատակով՝ ձերբակալել երկրից մեկնած ընդդիմադիր լրագրողին, որին շատ են ցանկանում լռեցնել»,- հայտարարել է Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հարցերով AI-ի տնօրեն Մարի Ստրազերսը։

«Չնայած սա հնչում է որպես հոլիվուդյան ֆիլմի սցենար, սակայն սա իրականություն է, և այս ակնհայտ օդային ծովահենության ակտի իրականությունը վախեցնող է։
Եվրամիությունը և, առհասարակ, ամբողջ աշխարհը պետք է անհապաղ արձագանքեն և կոչ անեն անհապաղ ազատ արձակել Ռոման Պրոտասևիչին: Նրան պետք է թույլ տրվի լքել Բելառուսը և մեկնել իր նախընտրած երկիր », – ընդգծեց Ստրազերսը:

Հիշեցնենք, որ Ryanair-ի օդանավը ականապատման մասին հաղորդագրությունից հետո շտապ վայրէջք էր կատարել Բելառուսի մայրաքաղաքում, որը պարզվել էր, որ կեղծ էր: Նշվում է նաև, որ ՄիԳ -29 կործանիչ էր օդ  բարձրացվել ՝ ինքնաթիռն ուղեկցելու համար: Ուղևորների թվում է եղել ընդդիմադիր Nexta հեռագրային հեռուստաալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչը, որը բերման էր ենթարկվել փաստաթղթերը ստուգելիս:

 

Տաթև Ֆռանգյան