Իրանի արտգործնախարարը կայցելի Հայաստան ու Ադրբեջան

Լուրեր

30.06.2026 | 17:45
Ի՞նչ գիտեք` մարդկանց չենք գեներացնում փողոց դուրս գալու համար. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:35
ՍԴ-ն փակ նիստից հետո աշխատանքը շարունակում է բաց ռեժիմով․ ՈՒՂԻՂ
30.06.2026 | 17:28
ՌԴ և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու միակ պայմանը վարչապետ դառնա՞լն է. հարց` Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:19
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
30.06.2026 | 17:12
Շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյանը` գաղտնալսման մեջ իր անունը շրջանառելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:00
Թուրքիայի հետ F35-ի գործարքը կախված է ռուսական C-400-ները երրորդ երկրին վաճառելու որոշումից․ Euractiv
30.06.2026 | 16:52
Զելենսկին հայտնել է Մոսկվայի մարզում տիեզերական կապի կենտրոնին նոր հարվածի մասին
30.06.2026 | 16:44
Ամբերդում հայտնաբերվել են Թամար թագուհու մետաղադրամն ու մարդկային կմախք. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.06.2026 | 16:35
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
30.06.2026 | 16:24
Դոհայում ԱՄՆ-Իրան ուղիղ բանակցություններ չեն անցկացվի
30.06.2026 | 16:15
Կրեմլը խոստովանել է, որ ՌԴ-ն բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման հարցով
30.06.2026 | 16:03
ՌԴ-ում տաքսու վարորդներն ավելի քիչ են աշխատանքի դուրս գալիս՝ վառելիքային ճգնաժամի ֆոնին
30.06.2026 | 15:55
Հայաստանը մեկ տարով երկարաձգել է մի շարք երկրների քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի ռեժիմը
30.06.2026 | 15:48
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
30.06.2026 | 15:36
11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը
Բոլորը

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կայցելի Հայաստան ու Ադրբեջան։ Այս մասին այսօր հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, գրում է news.ru-ն։

Նրա խոսքով ՝ Իրանի արտգործնախարարի այցը կմեկնարկի վաղը: Միևնույն ժամանակ, Խաթիբզադեն չի նշել այցի նպատակը: Մամուլի ծառայության ղեկավարը գաղտնի է պահել նաև բանակցությունների ընթացքում քննարկվելիք խնդիրները:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առաջիկա շաբաթների ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Ադրբեջան: Այս մասին մայիսի 24-ին հայտնել էր ադրբեջանական «Report» գործակալությունը ՝ վկայակոչելով Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյին:

Վերջին օրերին, ամենաբարձր մակարդակով, Բաքվի և Անկարայի միջև քննարկումներ են անցկացվել այն մասին, թե ինչպես պլանավորել 44-օրյա պատերազմից հետո  Ադրբեջանին անցած Արցախի տարածքների վերականգնման և վերակառուցման աշխատանքները։

Մայիսի 19-ին Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մևլութ Չավուշօղլուն հեռախոսով քննարկել են ադրբեջանա-հայկական սահմանին տիրող լարված իրավիճակը:

 

Տաթև Ֆռանգյան