ԵՄ-ն և ԱՄՆ-ը պահանջել են Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության անդամ երկրների անհապաղ ժողով հրավիրել

Լուրեր

24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
24.08.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.08.2026 | 22:21
Սիրիան հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել էսկալանցիայի թուլացման և Թուրքիայի հետ լարվածության կանխման վրա
24.08.2026 | 22:10
Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
24.08.2026 | 21:56
Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ
24.08.2026 | 21:43
Սևանա լճի մակարդակը տարվա սկզբից բարձրացել է 49 սմ-ով
24.08.2026 | 21:28
Խորհրդային լրտես Գլյուքսմանի թոռն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
24.08.2026 | 21:14
Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության հիմնական ուղենիշները
24.08.2026 | 20:58
Գազատար է վնասվել. Արագյուղ բնակավայրում գազանջատում է
24.08.2026 | 20:44
Զելենսկին Ալիևի օգնականին պարգևատրել է շքանշանով 
24.08.2026 | 20:30
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
24.08.2026 | 20:16
ԿԲ-ն նոր կարգավորում է սահմանել․ բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար
Բոլորը

Եվրամիությունը և Միացյալ Նահանգները պահանջել են Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության անդամ երկրների անհապաղ ժողով հրավիրել այն բանից հետո, երբ իռլանդական Ryanair ընկերության օդանավը, որում եղել է բելառուս հայտնի ընդդիմադիր Ռոման Պրոտասևիչը, ականապատված լինելու պատրվակով ստիպված է եղել շտապ վայրէջք կատարել Մինսկում, գրում է Euronews-ը:

Վայրէջքից հետո Պրոտասևիչին ձերբակալել են։

Միջադեպից մի քանի ժամ անց օդանավը վայրէջք է կատարել Լիտվիայի մայրաքաղաքում։ «Նրանք գրեթե միանգամից դուրս են հանել նրան ինքնաթիռից, ինչից հետո օդանավից հեռանալ են առաջարկել մնացած բոլոր ուղևորներին։ Նա ոչ մի առանձնահատուկ բան չի ասել, միայն ասել է, որ Բելառուսում իրեն մահապատիժ է սպառնում»,- պատմել են օդանավի ուղևորները։

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան կատարվածը որակել է որպես «պետական ահաբեկչական ակտ»։

Պաշտոնական Մինսկը հայտնել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրամանով ՄիԳ -29 է բարձրացվել երկինք ՝ ինքնաթիռին ուղեկցելու համար:
Ryanair- ի ինքնաթիռում, Մինսկում վայրէջք կատարելուց հետո, ոչ մի պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

 

Տաթև Ֆռանգյան