Վահրամ Դումանյանը մասնակցել է Մաչանենց մշակութային բերդաքաղաքի հռչակման արարողությանը

Լուրեր

09.06.2026 | 23:00
Antrophic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
09.06.2026 | 20:14
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը այցելել է Սյունիք
Բոլորը

«Հայ միասնության խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունն Էջմիածնում «հիմնել է» Մաչանենց մշակութային բերդաքաղաքը։ Մայիսի 21-ին «Մաչանենց տուն» կենտրոնում տեղի է ունեցել բերդաքաղաքի հռչակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը. հաղորդում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը ողջունել է յուրօրինակ մշակութային օրրան ստեղծելու գաղափարը և միջոցառման շրջանակում «Հայ միասնության խաչ» կազմակերպության հիմնադիր Գրիգոր Մաչանենց Բաբախանյանին պարգևատրել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով՝ հայ մշակույթի զարգացման և հանրայնացման գործում ունեցած ավանդի, նորարարական-ստեղծագործական մոտեցումների համար։

«Անսպառ երևակայություն, ստեղծարարություն, գաղափարների համարձակություն, գործում՝ կամք և նախաձեռնողականություն․ հենց այս հատկանիշների համադրման արդյունքում «Մաչանենց տուն» կենտրոնը դարձել է մշակութային գործիչների, սփյուռքահայերի, զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը։ Կենտրոնն այցելուներին տալիս է լիարժեք պատկերացում հայ մշակույթի, ժամանակակից արվեստի, ավանդական խոհանոցի մասին՝ այդ արժեքների որակյալ և ինքնատիպ մատուցման միջոցով։ Հարյուրավոր պատանիներ և երիտասարդներ մասնակից են դառնում կենտրոնի կրթական-ճանաչողական նախագծերին։ Այս ամենը խթան է հայրենասիրության և արժանապատվության համար»,- նշել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և ի հաստատումն ասվածի՝ պարգևատրել Գրիգոր Մաչանենց Բաբախանյանին։

Շնորհակալություն հայտնելով պարգևի համար՝ Գրիգոր Մաչանենց Բաբախանյանն ընդգծել է, որ այն առաջինն է 34-ամյա գործունեության ընթացքում։ «Հայ միասնության խաչի» հիմնադիրը հավաստիացրել է, որ կազմակերպությունը չի շեղվելու իր առաքելությունից, և շեշտել, որ բերդաքաղաքի հիմքում հայի միասնության գաղափարն է․ «Ներկաներից յուրաքանչյուրն այս բերդաքաղաքի մի սյունն է։ Մեր գմբեթն ինքներս պետք է պահենք, այլապես ոչ ոք մեզ համար սյուն չի դառնա։ Մենք չպետք է հեռանանք Հայ առաքելական եկեղեցուց, մեր մշակութային արժեքներից և գիտակցենք, որ մեր հավատն անփոփոխ է, ազգային արժեքները՝ անսակարկելի»։

Շարունակելով հայ հոգևոր-մշակութային արժեքների պահպանման և հանրահռչակման, աշխարհին այն ավելի տեսանելի դարձնելու թեման՝ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նշել է․ «Բարդ օրեր ենք ապրում և հաճախ խոսում անվտանգության մասին։ Ես համոզված եմ՝ լավագույն անվտանգությունը գիտակցված, հոգևոր անվտանգությունն է, որի գլխավոր երաշխիքը կրթությունն է։ Հատկապես այս շրջանում մենք խստագույնս հոգևոր սննդի կարիք ունենք, ինչը, համոզված եմ, ստանում ենք նաև այս մշակութային բերդաքաղաքում։ Այստեղ մենք տեսնում ենք անվտանգության ծիլերը։ Ցանկանում եմ, որ դրանք անսահման պտուղներ տան»։