ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ․ Մեր պարտության պատճառը ոչ թե 80-ականների զենքն էր, այլ 80-ականների մտածողությունը․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 18:28
Լայպցիգի օդանավակայանի մոտակա դաշտում ևս մեկ ԱԹՍ է հայտնաբերվել․ Մերցը մեկնաբանել է միջադեպը
25.08.2026 | 18:19
Իդրամի և IDBank-ի աջակցությամբ կայացավ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը
25.08.2026 | 18:10
Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտե է կանչվել // ԵՄ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 18:02
Մաքս Ֆերստապենը դարձել Ֆորմուլա-1-ի ամենաբարձր վարձատրվող արշավորդը
25.08.2026 | 17:57
Գյումրիում մեքենա է պայթել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:53
Ուկրաինան Patriot-ների համար սահմանափակ թվով հրթիռներ է ստացել․ Զելենսկի
25.08.2026 | 17:47
Հայ մրցավարը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի խաղեր
25.08.2026 | 17:39
Դե փորձվի մեկը չանի․ պրծել ա ձեր մաֆիայի ժամանակները, որ ում ուզենաք առնեք, ծախեք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:30
Ուկրաինան ողջունում է Եվրոպայի հետ սերտ կապ հաստատելու՝ հայ ժողովրդի ընտրությունը, Կիևը պատրաստ է օգնել․ Զելենսկի
25.08.2026 | 17:19
Էդգար Սևիկյանը մոտ է «Ֆերենցվարոշից» հեռանալուն
25.08.2026 | 17:13
Ամուրի գազաքիմիական համալիրում հրդեհ է բռնկվել․ զոհ և տասնյակ տուժածներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:02
Սերժ Սարգսյանը դուրս եկավ Հակակոռուպցիոն կոմիտեից
25.08.2026 | 16:59
Պետդումայում հայտարարել են, թե ՌԴ-ն Հայաստանից հետ կվերցնի բոլոր «նվերները»
25.08.2026 | 16:51
Սեդրակ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
25.08.2026 | 16:49
Լեգիտիմ չի՞, վայր դրեք ձեր մանդատները, հրապարակը սպասում ա ձեզ, հեղափոխություն արեք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մեր թշնամին շահագրգռված է, որ մինչև առաջիկա ընտրությունները լարված պահի Հայաստանի ժողովրդին, որովհետև էմոցիոնալ դաշտում ընտրություն կատարած ժողովուրդը հեշտ ղեկավարվող է, մինչդեռ մենք սթափ ընտրության կարիք ունենք»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը։

Նրա խոսքով՝ երբ լինի սահմանների ճշգրտում, կարևոր է, թե ովքեր են լինելու միջնորդները․ «Այս պարագայում ես այդքան էլ չեմ վստահում երաշխավորին և միջնորդին (նկատի ունի՝ ՌԴ-ն-հեղ․)։ Կցանկանայի՝ միջնորդների լայն շրջանակ լիներ և պրոցեսն արհեստականորեն չարագացվեր, դրանում ներգրավվեր ՄԱԿ-ը, Մինսկի խումբը, մեր հարցերը լուծվեին միջազգայնորեն ընդունված կանոնակարգով»։

Բաբայանի համոզմամբ՝ Ադրբեջանը պատերազմից առաջ կարողացավ ապահովել իրավական դաշտ, մենք էլ գոնե հիմա պետք է դա անենք․«Եթե այսօր հրաժարվում ենք իրավական դաշտից, հույսը դնում ենք միջնորդների վրա, իսկ միջնորդը վաղը կարող է փոխել իր կարծիքը»։

Մեր զրուցակիցը շեշտում է՝ պարտվողական տրամադրությամբ հասարակությունը ոչինչ չի կարող արարել․ «Պետք է որոշենք՝ պարտվողականությունից դուրս գալ ռևանշով, թե՞ ուղեղով․ ըստ իս՝ ուղեղով, հակառակ դեպքում կրկին պարտություն ենք կրելու։ Պարտվել ենք, որովհետև դոփել ենք տեղում։ Մեր պարտության պատճառը ոչ թե 80-ականների զենքն էր, այլ 80-ականների մտածողությունը։ Մինչև վերջին պատերազմն էլ խոսում էինք ջոկատների, ֆիդայական շարժումների, «հայրենասիրության» մասին, որը իբր կարող էր հաղթել անօդաչու սարքերին։ Այս ամենը լավ է ասմունքի երեկոների համար, բայց պատերազմը գիտություն է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան