Ապշեցնում է՝ ի՞նչ պատահեց մեզ․ ադրբեջանցիները 30 հոգով մտնում են ՀՀ տարածք, և ոչ մի ցասում չկա․ Թաթուլ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.12.2025 | 11:12
ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները հյուրընկալվել են ԱԳՆ-ում․ տեղի է ունեցել տոնածառի լույսերի վառման արարողություն
16.12.2025 | 11:02
ԱԺ արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ
16.12.2025 | 10:59
Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել «Թրամփի ուղուն» մասնակցությունը. ՌԴ ԱԳՆ
16.12.2025 | 10:46
Արմեն Գրիգորյանը Լոնդոն կմեկնի․ երկկողմ հանդիպում է նախատեսված
16.12.2025 | 10:41
ՀՀ մարզերում ապօրինի ջրօգտագործումներ են կասեցվել. ԲԸՏՄ
16.12.2025 | 10:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.12.2025 | 10:19
«Թրամփի ծրագիրը» նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը, որին Թեհրանը կտրականապես դեմ է. Վելայաթի
16.12.2025 | 10:06
Տեղի է ունեցել պրոբացիայի և քրեակատարողական ոլորտին առնչվող հարցերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը
16.12.2025 | 09:54
Սպասվում է ձյուն և ձնախառն անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի
16.12.2025 | 09:40
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում․ ինչ իրավիճակ է ճանապարհներին
15.12.2025 | 23:44
Ադրբեջանը պետք է դադարեցնի անձանց հսկողության MIRAS համակարգի ներդրումը. HRW
15.12.2025 | 23:30
Պինոչետի բռնապետությունից ի վեր առաջին անգամ Չիլիի նախագահական ընտրություններում ծայրահեղ աջերի թեկնածուն հաղթել է
15.12.2025 | 23:18
ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանցի գործարարների նկատմամբ՝ ռուսական նավթի առևտրի համար
15.12.2025 | 23:05
ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն է արձանագրվել. ՀՎԿԱԿ
15.12.2025 | 22:53
Իրանում ձերբակալվել է Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամմադին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը լրագրող Թաթուլ Հակոբյանի հետ։

-Պարո՛ն Հակոբյան, Դուք առաջիններից էիք, որ հայտարարեցիք, թե հակահայկական փաստաթուղթ է շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը պիտի գիտակցի՝ Հայաստանն ավելի կարևոր է, քան ինքը և չգնա արկածախնդրության։ Դուք ա՞յս փաստաթուղթը նկատի ունեիք, որ հրապարված է։ Եթե այո, ապա Նիկոլ Փաշինյանն ասում է՝ եթե Ադրբեջանը համաձայնվի սեղանին դրված փաստաթղթին, դա 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ շահերին և ինքը կստորագրի։ 

-Այո, մոտավորապես դա նկատի ունեի։ Իհարկե, ես նաև ողքից այլ զարգացումներ նկատի ունեի, որոնք չէի կարող հրապարակել, որովհետև մենք՝ լրագրողներս, պետք է կարողանանք մեր աղբյուրները փակ պահել և տանք այն չափով, ինչ չափով դա թույլ է տալիս լրագրությունը։ Սա մի փաստաթուղթ է, որը տանում է, և մենք այդ ճանապարհին ենք, հիմա՝ անունը կարող ենք դնել 100 տոկոսանոց հայամետ, թե՝ ինչ, բայց սա տանում է նրան, որ մենք՝ Հայաստանը, ճանաչում է կամ համաձայնվում է սկսել մի գործընթաց, որի վերջնարդյունքում ճանաչում ենք Խորհրդային Ադրբեջանի սահմանները և այդ սահմաններից ներս՝ Լեռնային Ղարաբաղը։ Սա ես նկատի ունեի։

-Պետության սահմանների ճանաչումը կամ տարածքային ամբողջականություն ճանաչելը տարբե՞ր երևույթներ են, և՝ ինչո՞վ։

-Այո, դրանք տարբեր բաներ են։ Շատ կարճ բացատրեմ՝ որն է տարբերությունը։ Երբ որ դու անդամակցում ես ԱՊՀ-ին, ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին, Եվրախորհրդին և միջազգային այլ կառույցների, դու ավտոմատ կերպով ընդունում ես այդ երկրի կամ այդ խաղի կանոնների մաս ես դառնում, և դու ճանաչում ես այդ երկրի տարածքային ամբողջականությունը։ Այլ բան է սահմանների ճանաչումը, դա այլ բան է, երբ որ դու հստակ ճանաչում ես երկրի սահմանները։

-Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման փաստաթղթի նախագծի ի հայտ գալուց հետո վերսկսկվեցին անկլավների փոխանակման մասին խոսակցությունները։ Դուք այն լրագրողներից եք, որ նաև՝ ծնունդով լինելով Տավուշից, շատ լավ եք հետազոտել անկլավների թեման և գտնում եք, որ անթույլատրելի է քննարկման դնել անկլավների փոխանակման թեման։ Ինչո՞ւ։ 

-Այս իշխանություններից ես ամեն ինչ սպասում եմ, որովհետև պարտված իշխանությունը չի կարող գոնե կոնսեսուսային փաստաթուղթ ստորագրել։ Ես համոզված եմ, որ անկլավների թեման ընդհանրապես չպետք է բացել, մինչդեռ մտահոգությամբ երեկ հետևում էի, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «Քննարկենք, մենք էլ տարածքներ ունենք, բա մեր գյուղացիները հողը չեն կարողանում մշակել»։ Սա նշանակում է, որ մենք չենք գիտակցում, թե ինչ կարևորություն ունի այդ անկլավներից հատկապես մեկը, որը կապում է նախկին Իջևանի շրջանի Կիրանց գյուղը Նոյեմբերյանի շրջանի Բաղանիս գյուղի հետ։ Դա միջգյուղական ճանապարհ չէ, դա հանրապետական ճանապարհ չէ, դա Հայաստանը կապում է Վրաստանին, Սև ծովին, ռազմավարական դաշնակից Ռուսաստանին։ Եվ այդ իմաստով, դա անգին ճանապարհ է։ Եթե այդ անկլավն անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ, մենք ստիպված ենք լինելու անցնել ադրբեջանական դրոշի տակով և ադրբեջանցի զինվորականի հայացքի ներքո։ Դա է նշանակում։ Չեմ բացառում՝ ՌԴ-ն կասի՝ դե մենք կապահովենք ձեր անվտանգությունը, բայց պետք է երկար նայել, կարողանալ ապագան տեսնել և չի կարելի որևէ ձևով այդ հարցը դարձնել քննարկման նյութ։

-Այս տասը օրերը ցույց տվեցին, որ մեր անվտանգային համակարգը չի գործում։ Ադրբեջանը զավթել է մեր տարածքները, սակայն ո՛չ ռուսական ռազմաբազան, ո՛չ հայ-ռուսական համատեղ զորախումբը, ո՛չ ՀԱՊԿ-ն չեն կատարում իրենց պարտականությունները, այն է՝ ՀՀ-ի տարածքից հեռացնել ադրբեջանցիներին։ Ինչո՞ւ։

-Դուք երկու-երեքը նշեցիք, ես չորսը կնշեմ, բոլոր չորս համակարգերը «զբոյ» են տվել։ Եվ եկեք մատներս միայն դրսի վրա չտնկենք։ Միշտ հեշտ է դրսում մեղավոր փնտրել։ Երբ մեղավոր ես փնտրում դրսում, դու չեն ընդունում սխալներդ։ Ինձ ուղղակի սպանում է այս անտարբերությունը, որ կա ընդհանուր մթնոլորտում։ Ադրբեջանցիները 30 հոգով մտնում են ՀՀ-ի տարածք, խորանում են, և ոչ մի ցասում չկա։ Խոսքս քաղաքական ուժերի ցասման մասին չէ, այլ հանրային ցասման։ Սփյուռքում, որ ապրում է «Ծովից ծով Հայաստանով», մենք չենք տեսնում ցույցեր դեսպանատների դիմաց, ապշեցնում է՝ ի՞նչ պատահեց մեզ հետ։ Ամենակարևորը՝ մարդկային, հայկական, դա չի աշխատում։

-Արցախի թեմայով 1994 թվականից ի վեր, երբ Հայաստանը պատերազմ էր հաղթել, և ա՛յն ժամանակ, և այս տասնամյակնների ընթացքում զիջումների կողմերը չգնացին, պատերազմով կորցրեցինք Արցախի տարածքները, այսօր՝ պարտությունից հետո ի՞նչ կարող է ակնկալել Հայաստանը։ Ի՞նչ շանսեր և հույսեր կարող է ունենալ Հայաստանն Արցախի ապագայի վերաբերյալ այսօր։

-Ես կարծում եմ, որ մեր առաջ հիմնական խնդիրը պետք է լինի հետևյալը՝ Արցախի անվտանգությունը և ժողովրդին այնտեղ ապրելը։ Պետք չէ իլուզյաներով ապրել։ Չափազանց կարևոր է, որպեսզի մենք Արցախում կարողանանք ունենալ հայ բնակչություն և կարողանալ նրանց անվտանգությունն ապահովել։ Հիմա՝ իշխանությունները խոսում են կարգավիճակի մասին։ Լա՛վ, դուք ձե՞ռ եք առնում մեզ, ի՞նչ կարգավիճակ։ Լա՛վ, դուք մտածում եք, որ հիմա որևէ մեկը պատրա՞ստ է կարգավիճակի հարց մեզ հետ քննարկել։ Այս պահին մեր բոլոր ծրագրերը պիտի ուղղված լինեն Արցախում անվտանգության ապահովման և Արցախի բնիկ հայ ժողովրդին վերադարձնելու իրենց տները։ Սա պետք է լինի մեր համազգային օրակարգը։ Եթե մենք չկարողանանք պահել Արցախի հայ ժողովրդին, Արցախին սպասում է Նախիջևանի ճակատագիրը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան