Ալիևը խոսել է Արցախ UNESCO-ի առաքելության մուտքի մասին

Լուրեր

27.06.2026 | 06:03
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց Ուրուգվային, Կաբո Վերդեն նույնպես դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
Բոլորը

Ադրբեջանական կողմը նոյեմբերի 9-ի՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների միջև կնքված հրադադարի եռակողմ հայտարարությունից հետո, ամեն կերպ խոչընդոտում է UNESCO-ի առաքելության մուտքը Արցախ ու նրա գրավյալ տարածքներ։ Հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգությունը պարզապես ոչնչացման վտանգի տակ է։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները ևս հայտարարություններ են արել հայկական մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտության ու այդ աշխատանքներում UNESCO-ի ներգրավման մասին, որը մերժում է պաշտոնական Բաքուն ու տարբեր մեղադրանքներ հնչեցնում կազմակերպության հասցեին։

Այժմ, սակայն, Բաքուն ինքն է սկսել խոսել UNESCO-ի մասին։ Թվում է ՝ Ադրբեջանը համաձայնել է կազմակերպության առաքելության՝ ադրբեջանական կողմին անցած Արցախին հարակից տարածքներ ժամանմանն ու աշխատաքներում նրանց ներգրավմանը։ Համենայնդեպս, նախօրեին «Հարավային Կովկաս. տարածաշրջանային զարգացման և համագործակցության հեռանկարներ» թեմայով տեսակոնֆերանսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ հաջորդ ամիս UNESCO-ի առաքելությունը ժամանելու է Ադրբեջան։

««Օկուպացիայի» տարիների ընթացքում UNESCO-ի առաքելություն չի եղել։ Բայց երբ ավարտվեց Ղարաբաղի երկրորդ պատերազմը, մենք սկսեցինք կազմակերպությունից դիմումներ ստանալ այդ տարածքներ այցելելու համար։ Հիմա մենք գտնվում ենք նրանց ժամանման բանակցությունների վերջին փուլում»,- ասել է Ալիևը։

UNESCO-ի առաքելության հարցին անդրադարձել է նաև Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը։ Նա նշել է, որ «հայկական սփյուռքի ու նրա հովանավորների ներքո UNESCO-ն կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերում տարածաշրջան առաքելություն ուղարկելու հարցում»։

«Չնայած նրան, որ մեր կողմից նշվել է, որ սկզբնական փուլում առաքելության իրականացման համար անհրաժեշտ է լուծել անվտանգության հարցերը, մասնավորապես, տարածքների ականազերծման հետ կապված, հաղորդվել է ոչ բարենպաստ եղանակային պայմանների մասին, կողմնակալ վերաբերմունքը պահպանվել է։ Տարածքներում իրականացվել են անվտանգության որոշակի միջոցառումներ, և մեր երկիրը պատրաստ է ընդունելու UNESCO-ի առաքելությունը»,- ասել է Քերիմովը։ Նա նշել է, որ առաքելությունն ընդունելու վերաբերյալ դիմումն արդեն ուղարկվել է։

Ի դեպ, հետաքրքրական է, որ Ադրբեջանը պարբերաբար մեղադրանքներ է հնչեցնում միջազգային այս կառույցի հասցեին, որի նախկին տնօրեն Իրինա Բոկովայի հետ կոռուպցիոն գործարքներ էր իրականացնում։

Մասնավորապես, կազմակերպված հանցագործություններ ու կոռուպցիոն գործեր հետաքննող լրագրողների իրականացրած ուսումնասիրությունը պարզել էր, որ Ադրբեջանի հետ կապեր ունեցող ստվերային ընկերությունները 2012-2014 թվականների ընթացքում 425 հազար եվրո են վճարել UNESCO-ի այն ժամանակվա գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի ամուսնուն՝ Կալին Միտրևին։ Վերջինը պնդել է, որ վճարումներն օրինական էին՝ խորհրդատվական ծառայությունների դիմաց։ Բոկովան ինքն էլ բազմիցս օգնել է Ադրբեջանի իշխանություններին՝ երկրի համար դրական հեղինակություն ձևավորելու հարցում։ Օրինակ՝ 2010թ. Մեհրիբան Ալիևան պարգևատրվեց Մոցարտի շքանշանով: UNESCO-ի բարձրագույն պարգևն էլ հանձնեց հենց Բոկովան: Բացի այդ, 2013 թվականին UNESCO-ն Ադրբեջանից 5 միլիոն դոլարի նվիրատվություն է ստացել ու կազմակերպության կենտրոնակայանում՝ Փարիզում, լուսանկարների ցուցահանդես բացել՝ «Ադրբեջան․ հանդուրժողականության երկիր» խորագրով։ 2019-ին էլ UNESCO-ի Համաշխարհային ժառանգության հանձնաժողովն իր տարեկան նիստն անցկացրեց Բաքվում։

Ինչևէ․ վերադառնալով Ադրբեջանի՝ UNESCՕ-ի առաքելության հարցում տեսակետների փոփոխությանը, նշենք, որ սա, ըստ երևույթին, կապված է նաև ադրբեջանական վանդալիզմի հետքերը թաքցնելու փորձերի հետ։


Հիշեցնենք, որ Շուշիում ադրբեջանական իշխանությունները ակտիվ շինարարական աշխատանքներ են իրականացնում։ Ռեստավրացիայի անվան տակ հայկական մշակութային ու հոգևոր ժառանգության հայկական հետքերն ու դիմագիծը ադրբեջանական կողմը վերացնում է։ Հատկապես վտանգի տակ է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, որը հոկտեմբերի 8-ին երկու անգամ թիրախային հրթիռակոծության էր ենթարկվել ադրբեջանական ուժերի կողմից, այժմ իբր վերականգնվում է, հանվել են նույնիսկ տաճարի գմբեթները։ Ըստ երևույթին, ադրբեջանական կողմը «ռեստավրացիայի» անվան տակ փորձում է պատրանք ստեղծել, որ պատրաստ է պահպանել հոգևոր ու պատմամշակութային կոթողները և պատահական չէ, որ նմանատիպ աշխատանքներ սկսելուց հետո է խոսում UNESCO-ի առաքելության մուտքի հնարավորության մասին։

 

Էմմա Չոբանյան