Արևմուտքը չեղարկում է Իրանի դեմ կիրառված հիմնական պատժամիջոցները

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Արևմուտքի ներկայացուցիչները Վիեննայում բանակցությունների ժամանակ համաձայնել են չեղարկել Իրանի դեմ հիմնական պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին՝ մեկնաբանելով Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքը, գրում է Tasnim News Agency-ն։

«Պայմանագրի հիմնական կետերի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Արևմուտքի ներկայացուցիչները համաձայնել են չեղարկել գլխավոր պատժամիջոցները՝ նավթի, նավթաքիմիայի արտադրանքի, բեռնափոխադրման և ապահովագրման, ինչպես նաև Իրանի Կենտրոնական բանկին առնչվող պատժամիջոցները։ Այժմ բանակցություններ են ընթանում որոշ աննշան հարցերի շուրջ»,- հայտարարել է Իրանի նախագահը։

«Մենք կատարել ենք գլխավոր քայլը: Հիմնական համաձայնությունը ձեռք է բերվել», – ընդգծել է նա:

Նախօրեին Ռուհանին հայտարարել էր, որ Վիեննայում բանակցություններն ավարտվել են Իրանի հաղթանակով։

Հիշեցնենք՝ մայիսի 19-ին Վիեննայում տեղի էր ունեցել Իրանի և միջազգային «հնգյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ֆրանսիա) միասնական հանձնաժողովի նիստը` Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համատեղ համապարփակ ծրագրի իրագործման ամբողջական վերականգնման վերաբերյալ: Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին վերջին երկու շաբաթվա ընթացքում գրանցված բանակցությունները դրական էր գնահատել։