ՀՀ տարածքային փոփոխության հարցը կարող է լուծվել միայն հանրաքվեով․ իրավաբան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
21.05.2021 | 10:52ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ՀՀ տարածքային փոփոխության հարցը կարող է լուծվել միայն հանրաքվեով: Այս մասին «Սահմանազատում և սահմանագծում. կառավարության խնդրահարույց որոշման հնարավոր հետևանքները» թեմայով առցանց քննարկման ժամանակ ընդգծեց իրավաբան Արտաշես Խալաթյանը:
«Եթե դելիմիտացիան հաստատվի այսօրվա ստատուս քվոյով, որին չեմ հավատում, այդ ժամանակ առաջարկվող փաստաթուղթը դիտարկվելու է որպես Հայաստանի համար պարտավորություն առաջացնող միջազգային պայմանագիր և պետք է վավերացվի խորհրդարանի կողմից: Այսինքն՝ վարչապետի կողմից այս փաստաթղթի ստորագրումը պրոցեսի ընդամենը սկիզբն է, և ոչ մի բան չի կանխորոշում»,- նշեց Խալաթյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: