ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է Լապշինին վճարել 30 հազար եվրո․ բլոգերը գումարի մի մասը կհատկացնի վիրավոր հայ զինվորներին

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մեղավոր է ճանաչել Ադրբեջանի իշխանություններին հայտնի բլոգեր և լրագրող Ալեքսանդր Լապշինին խոշտանգելու և Բաքվի բանտում նրան սպանելու փորձ կատարելու մեջ: ՄԻԵԴ-ի համապատասխան որոշումը հրապարակվեց հինգշաբթի, մայիսի 20-ին: Միևնույն ժամանակ, Ստրասբուրգի դատարանը Բաքվի կառավարությանը պարտավորեցրել է Լապշինին վճարել 30 հազար եվրոյի չափով դրամական փոխհատուցում, DW-ի ռուսական ծառայությունը։

«Գրեթե երեք տարի ես սպասում էի այս որոշմանը, և այս ամբողջ ընթացքում ես շարունակում էի սպառնալիքներ ստանալ ոչ միայն սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի, այլև այդ երկրի պաշտոնյաների կողմից», – ՄԻԵԴ-ի որոշումը մեկնաբանել է Ալեքսանդր Լապշինը DW- ի թղթակցի հետ զրույցում:

Նա պատմել է, որ իր «հանցագործությունը» եղել է միայն Լեռնային Ղարաբաղ այցելելը: Նա նաեւ հայտնել է, որ փոխհատուցման մի մասն ուղղելու է բարեգործությանը, մասնավորապես ՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վիրավոր զինծառայողներին օգնելու համար:

«Ես լրագրող եմ և, իհարկե, կշարունակեմ իմ աշխատանքը, ճանապարհորդել և կխոսեմ այն ամենի մասին, ինչ տեսնում ու զգում եմ, դա իմ գործն է», – ամփոփել է բլոգերը:

Տաթև Ֆռանգյան