Վարչապետը նշել է՝ եթե պայմանները բավարարվեն, իր նշած հարցը կարող է բխել Հայաստանի շահերից. Մակունց

Լուրեր

11.09.2026 | 15:27
ԵՄ հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան
11.09.2026 | 15:18
Նուբարաշեն ՔԿՀ-ի պաշտոնատար անձը ձերբակալվել է․ ՀԿԿ
11.09.2026 | 15:10
Փաշինյանը պնդում է՝ Հայաստանում գազն էժան չէ // Ալեն Սիմոնյանը՝ Բաքու այցելելու մասին․ ԼՈՒՐԵՐ
11.09.2026 | 15:02
Նյու Յորքում դրոնները վերստեղծել են երկվորյակ աշտարակների ուրվագիծը՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 25-րդ տարելիցի կապակցությամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 14:53
«Մասրիկ» լիմոնադի երեք արտադրատեսակում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանություն
11.09.2026 | 14:45
Իմ սիրելի գործընկերը օլիգարխ դառնալու հավակնություն ուներ. Փաշինյանը` Հայկ Սարգսյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 14:34
Լիտվան ՌԴ միջուկային զենքի նշանառության տակ կհայտնվի, եթե իր տարածքում միջուկային զինանոց տեղակայի․ Պեսկով
11.09.2026 | 14:25
Մարդիկ մի ամիս առաջ տուռնիկի վրա պտտվում էին, մեղադրանքը տեսնում են, դառնում են մահամերձ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 14:16
ՕՍՏ-ի խինկալին ու տոլման կրկին կարտադրվի
11.09.2026 | 14:05
Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի հարձակումների 25-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներ կանցկացվեն
11.09.2026 | 13:56
Հայաստանում գազը էժան չէ, «Գազպրոմ Արմենիան» մեծ շահույթներ է ստանում․ Փաշինյան
11.09.2026 | 13:48
Երևանում մի քանի հարյուր մարմնավաճառներ են ի հայտ եկել, ասում են՝ թմրամիջոցները էդ տեղից են իրացվում․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 13:39
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին
11.09.2026 | 13:30
«Համերաշխություն» անունով դաշինք է ձևավորվելու․ Փաշինյանը` Առուշանյանի թեկնածության մասին
11.09.2026 | 13:21
Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտված է․ Հաջիև
Բոլորը

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադարձել է համացանցում լայնորեն քննարկվող փաստաթղթին, որի մասին Կառավարության այսօրվա նիստում հիշատակեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, վարչապետը հայտարարեց. «Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ նախնական համաձայնեցված են, հարյուր տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին ու, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ»։

Անդրադառնալով հարցին՝ ծանո՞թ է արդյոք իշխող խմբակցությունը փաստաթղթի բովանդակությանը և ինչ փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել Նիկոլ Փաշինյանը, Մակունցը պատասխանեց. «Վարչապետն այլ շեշտադրումներով է խոսել 100-տոկոսանոց ՀՀ շահերից բխող որևէ փաստաթղթից: Այստեղ կարևոր է արձանագրել պայմանները, որոնց ընդունումը, իհարկե, պարտադիր է:

Իմ տեղեկությունով՝ ռուսական կողմը ՀՀ-ին առաջարկ է ներկայացրել՝ ստեղծելու համատեղ եռակողմ հանձնաժողով՝ քննարկելու դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցեր:

Իմ ունեցած տեղեկությամբ՝ հայկական կողմն արձագանքել է, որ ցանկացած հարց՝ աշխատանքային խումբ ստեղծելու հնարավորություն կամ դրա քննարկման հնարավորություն կարող է լինել միայն այն պարագայում, եթե Ադրբեջանի զինված ուժերն ամբողջությամբ լքեն ՀՀ ինքնիշխան տարածքը»,- նշեց Մակունցը:

Համացանցում որոշ շրջանակների կողմից տարածվող տեղեկությունը, թե փաստաթղթում գյուղեր հանձնելու հարց կա, Մակունցը հերքեց, ասելով, որ պետք չէ հղում անել կասկածելի անձանց:

Մանրամասները՝ տեսանյութում: