Բա որ 73 տոկոս գնում, Նիկոլ էիք ընտրում, չէի՞ք սպասում, որ այսպես է լինելու. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 14:16
ՕՍՏ-ի խինկալին ու տոլման կրկին կարտադրվի
11.09.2026 | 14:05
Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի հարձակումների 25-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներ կանցկացվեն
11.09.2026 | 13:56
Հայաստանում գազը էժան չէ, «Գազպրոմ Արմենիան» մեծ շահույթներ է ստանում․ Փաշինյան
11.09.2026 | 13:48
Երևանում մի քանի հարյուր մարմնավաճառներ են ի հայտ եկել, ասում են՝ թմրամիջոցները էդ տեղից են իրացվում․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 13:39
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին
11.09.2026 | 13:30
«Համերաշխություն» անունով դաշինք է ձևավորվելու․ Փաշինյանը` Առուշանյանի թեկնածության մասին
11.09.2026 | 13:21
Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտված է․ Հաջիև
11.09.2026 | 13:12
«Հայկ Սարգսյանը սուրբ է ձևանում․ White Shorja-ում ստուգումներ են եղել»․ Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 13:07
«Հայաստան» դաշինքը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում փոխնախագահի թեկնածու չառաջադրեց
11.09.2026 | 12:58
Հովհաննես Հովհաննիսյանը վերընտրվել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնում
11.09.2026 | 12:51
Ռուսական զորքերը հարվածել են Կիևում ինը հարկանի շենքի․ ութ մարդ է տուժել
11.09.2026 | 12:42
Կապանում նշանակվել է համայնքի ավագանու ընտրություն․ հայտնի է օրը
11.09.2026 | 12:34
Պուտինը Հնդկաստանում է․ մեկնարկում է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը
11.09.2026 | 12:26
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
11.09.2026 | 12:23
Մի երկրում որ Լիսկան լինի դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանը՝ դասագրքի հեղինակ, բա ի՞նչ եք ուզում․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հիմա շրջանցել խորհրդարանին այլևս չի ստացվելու: Եթե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը Արցախին էր վերաբերվում, հիմա այս փաստաթուղթը Հայաստանի սուվերեն տարածքների, սահմանների մասին է լինելու՝ որքանով ես հասկանում եմ՝ ըստ տարածվող տեղեկությունների»,- այսօր լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ արտահերթ նիստ են հրավիրելու՝ ՀՀ սահմաններին առնչվող փաստաթղթի բովանդակությունը քննարկելու համար:

Մարուքյանը նշեց, որ վերջին ամիսներին ԱԱԽ նիստերին չի հրավիրվել որևէ ընդդիմադիր, ուստի տեղյակ չեն՝ ինչ են քննարկում, որ տարածքների մասին են քննարկում:

Դիտարկմանը, որ խորհրդարանական ընդդիմություն են, բայց տեղեկություն չունեն, Մարուքյանը պատասխանեց. «Հիմա արտահերթ նիստ ենք հրավիրում… Յուրաքանչյուր ուժ ունի իր լիազորությունը: Բա այն, որ 73% գնում էիք՝ Նիկոլ էիք ընտրում, ի՞նչ էիք սպասում, չէիք սպասո՞ւմ, որ այսպես է լինելու: Բա այդպես է լինում, երբ որ ունենում եք իշխանություն, որը 73 տոկոս համապետական ընտրություններին է ձայն հավաքում, 84% ՝ Երևանի ընտրություններին, հետո այս ձև է լինում, որովհետև չի լինում հակակշիռ: Դուք եք ընտրել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

«Իշխանությունը ինչ ուզենա՝ չի կարող անել, եթե ժողովուրդը իշխանությանը չտա այդքան լիազորություն: Երկրորդը՝ այս ունեցած Սահմանադրությամբ, որը ժառանգել է հեղափոխական իշխանությունը և չի փոխում մինչև այսօր, այն լիազորություններն են այսօր, որոնք կան: Այս Սահմանադրության հայրերն այսօր ամենաբարձր գոռացողներն են: Այս ապականված համակարգը, որ իրենք դրել են և Նիկոլին էլ դրել են այդ համակարգի վրա, այդ մարդիկ են հիմա ամենաբարձր գոռացողները, որ վա՜յ, լիազորություններ չկան: Դուք եք գրել, որ լիազորություններ չլինի: Հիմա լիազորություն ունենք արտահերթ նիստ հրավիրելու, հրավիրում ենք, ուրիշ լիազորություն եթե ունենք ու չենք օգտագործում՝ ասեք»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Մանրամասները՝ տեսանյութում: