Գերատեսչություններում պատասխանատու անձինք «անհետացել են»․ լրատվամիջոցների զանգերը մնում են անպատասխան

Լուրեր

26.08.2026 | 23:30
Երևանում ապամոնտաժվել են ևս երկու ապօրինի կառույցներ. քաղաքապետարան
26.08.2026 | 23:28
Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մարվել է. ԹԱՐՄԱՑՎԱԾ
26.08.2026 | 23:14
Հայաստանից աշակերտները կշարունակեն սովորել Թուրքիայի հայկական դպրոցներում․ նոր կարգավորումներ չկան
26.08.2026 | 23:00
Երևանը խորացնում է անվտանգության ոլորտում գործակցությունը Վարշավայի հետ. Հայաստանը ռազմական կցորդ կունենա Լեհաստանում
26.08.2026 | 22:44
Ոստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
26.08.2026 | 22:30
Վթար Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհին. կա 9 տուժած
26.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.08.2026 | 22:04
Թրամփը հայտարարել է, թե չի կարծում, որ Իրանի գերագույն առաջնորդը մահացել է
26.08.2026 | 21:49
Հրդեհ Մյասնիկյան պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
26.08.2026 | 21:43
Վարչապետը նոր նշանակում է արել
26.08.2026 | 21:30
«Էրդողանը մահացել է» գրառման հրապարակումից հետո Թուրքիայում հետաքննություն է սկսվել
26.08.2026 | 21:16
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 21:10
Գումարը հատկացվեց, ծրագիրը չգնվեց․ 3 տարի անց ՊԵԿ-ը կրկին ուզում է «Chainalysis Reactor»-ը 
26.08.2026 | 20:55
Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի Մոսկվա կատարած այցը
26.08.2026 | 20:41
«Քուչի պանյատներո՞վ եք պատկերացնում էս երկրի կառավարումը»․ լարված իրավիճակ՝ Չախոյանի ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր առավոտյան Armlur.am-ը տեղեկություն տարածեց այն մասին, որ Գեղարքունիքի մարզի 7 համայնքներում ադրբեջանական կողմն առաջ է եկել: Նշվում է Կութ, Նորաբակ, Վերին Շորժա, Ներքին Շորժա, Ակունք, Այրք` Թարսի բլուր, Ջաղացաձոր համայքների անունները։ Լրատվամիջոցը հղում է կատարել սեփական աղբյուրներին։

Տեղեկությունը ճշտելու համար Factor.am-ը մի քանի ժամ շարունակ փորձեց կապ հաստատել տարբեր գերատեսչությունների հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Մեր հեռախոսազանգերին չեն պատասխանում Պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի լրատվական ծառայություններից, ինչպես նաև ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։ Չեն պատասխանում նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ու Վարդենիսի համայնքապետ Արամ Մելքոնյանը։

Ստեղծված իրավիճակում, երբ լրատվական դաշտ են նետվում իրարամերժ լուրեր, իսկ քաղաքական տարբեր ճամբարների ներկայացուցիչները միմյանց մեղադրում են «մեդիատեռոր» իրականացնելու մեջ, առնվազն տարակուսելի է պետական գերատեսչությունների նման վարքագիծը։

Հարկ ենք համարում նշել, որ հավաստի տեղեկատվության վաակումի ստեղծման համար պատասխանատու են պետական գերատեսչությունները, քանի որ կոնկրետ ռազմական և անվտանգային թեմաներով լրատվամիջոցների՝ տեղեկատվությունը ճշգրտելու գործիքները խիստ սահմանափակ են։