500-600 ադրբեջանցի դեռ ՀՀ սահմանում է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16.05.2026 | 10:52
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է
16.05.2026 | 10:40
Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
16.05.2026 | 10:16
Հրդեհ Ստեփանավան քաղաքում
16.05.2026 | 09:51
«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել Մանուել Նոյերի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օպերատիվ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում փոփոխություն չի կրել. իրադրությունը շարունակում է մնալ լարված: Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտնեց  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ 500 – 600ադրբեջանցի գտնվում է ՀՀ տարածքում:

«Մեր ԶՈՒ գործողությունների տրամաբանությունը հետևյալն է. մարտավարական գործողություններով սահմանափակել ադրբեջանցիների գործողությունների պոտենցիալը: Քաղաքական առումով մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից: Այսինքն՝ առավելագույնն անել պատերազմական և ռազմական բախման որևէ սցենար բացառելու համար: Երկրորդը՝ հասնել նրան, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները լքեն ՀՀ տարածքը: Այս առումով կարող ենք արձանագրել, որ ահռելի դիվանագիտական աշխատանք է արվել և արվում»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ ահռելի դիվանագիտական աշխատանք է կատարվում:

«Կատարված  դիվանագիտական աշխատանքը համարում եմ հաջողված, որովհետև միջազգային գործընկերների և ՀՀ դիրքորոշումները նույնական են, այն է՝ ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները պետք է լքեն ՀՀ տարածքը»,-նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: