«Հայաստանում 20 000-ից ավել մարդ է պատվաստվել, արտառոց որևէ դեպք չի գրանցվել»․ առողջապահության նախարար

Լուրեր

01.04.2026 | 23:17
ԵՄ առաքելության գործունեությունը կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար. ՀՀ նախագահն ընդունել է Սատու Կոյվուին
01.04.2026 | 23:05
Էրդողանն Իսրայելին մեղադրել է Իրանի դեմ պատերազմի համար
01.04.2026 | 22:51
Լիբանանում գտնվող 39 մշակութային օբյեկտների տրամադրվել է «ուժեղացված պաշտպանության» կարգավիճակ. ՀՀ-ն մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստին
01.04.2026 | 22:38
Ավստրալիայի վարչապետը բնակիչներին կոչ է արել խնայել վառելիքը
01.04.2026 | 22:24
Մշակվում է արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության համաձայնագիր. ՆԳ նախարարի և Բուլղարիայի դեսպանի հանդիպումը
01.04.2026 | 22:09
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.04.2026 | 21:55
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության զարգացման հեռանկարները
01.04.2026 | 21:41
Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում
01.04.2026 | 21:30
Ճիշտ արեցինք՝ դատապարտեցինք հայ զինվորի կացնահարած Ռամիլ Սաֆարովին, բայց արդյո՞ք մեր պատմության մեջ չկային նման դեպքեր․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:25
Հայաստանի գավաթ․ «Ուրարտուն» կիսաեզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:14
Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում իրավիճակին
01.04.2026 | 20:58
Ապօրինի ջրառ՝ գազալցակայաններում և ջերմոցում. ԲԸՏՄ-ն կասեցրել է ապօրինի հորերի շահագործումը
01.04.2026 | 20:43
Ալեքսան Ալեքսանյանը՝ ՌԴ ԱՀԾ գործակալ լինելու հրապարակման մասին
01.04.2026 | 20:30
Ես ուզում եմ՝ իշխանության գա ուժ, որը, կհետաքննի պատերազմը, և մարդիկ կիմանան՝ ինչ է կատարվել․ Իզաբելլա Աբգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 20:16
ՀՀԿ-ն չի մասնակցի ընտրություններին
Բոլորը

Այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավեանեսյանը։ Նախարարը Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ուղեկցությամբ շրջայց է  կատարել մարզի մի քանի բուժհաստատություններում, եղել Ախուրյանի բժշկական կենտրոնում, Գյումրու  «Բեռլին», ինչպես նաև թիվ 2 պոլիկլինիկաներում։ Նա ծանոթացավ այս բուժհաստատությունների պայմաններին ու տեղեկացավ պատվաստումների ընթացքի մասին։

Նախարարին հարցրել ենք՝ մի՞թե մեր երկրում համաճարակային իրավիճակն այնքան վատ է, որ ԱՄՆ դեպարտամենտը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին չճամփորդել Հայաստան։

Անահիտ Ավանեսյանը պատասխանեց․ «Մենք, կարելի է ասել, երրորդ ալիքի նվազման փուլում ենք գտնվում։ Բարեբախտաբար, օրական  դրական գրանցված թվերը նվազել են, բայց մենք չենք կարող ասել, որ հաղթահարել ենք կամ հաջորդիվ ալիքների ակնկալիքը դեռ չունենք։

Այս պահին էլ մեր մի քանի բժշկական կենտրոններն ամբողջապես սպասարկում են քովիդ պացիենտներին, մենք  դեռ ունենք բավական ծանր, ծայրահեղ ծանր պացիենտներ։

Իհարկե, թվերի նվազումը շատ լավ է, բայց դա որևէ առումով զգոնության վրա չպիտի անդրադառնա։ Եվ առհասարակ քովիդը մնում է խիստ անհանգստացնող հանգամանք՝ ընդհանուր առմամբ և՛ առողջապահական առումով, և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ նաև Հայաստանի սահմանների հետ կապված, ուստի մեզ համար այսօր առաջնայինը պատվաստումային գործընթացը հնարավորինս արագ, սահուն կազմակերպելն է, որ հաջորդական ալիք չունենանք»։

Նախարարն ասաց, որ մեր երկրում  պատվաստումների տեմպը գոհացուցիչ չէ, դեռ պետք է աշխատենք, որպեսզի հնարավորինս արագ  լայն շերտեր պատվաստումներ անցնեն, և պաշտպանված լինենք ոչ միայն առողջապահական, այլ նաև այլ առումներով։

«Երկու օր է՝ պատվաստումների շեմն անցել ենք   20 000-ից, բայց փաստացի կատարված ցուցանիշը շատ քիչ է մեզ համար, դա գոհացուցիչ չէ։  Թեև տեդենցը միանշանակ դրական է, մենք տեսնում ենք, որ ամեն օր արված պատվաստումների քանակը նախորդ արվածներից ավելի մեծ է, և դա շատ կարևոր հանգամանք է»,-ասաց նախարարը։

Անահիտ Ավանեսյանի տեղեկացմամբ՝ Իսրայելը,  Իտալիան, Իսպանիան, Միացյալ Թագավորությունը վիրուսի կտրուկ նվազում են  գրանցել, քանի որ պատվաստումների բավարար շեմ են ապահովել։

Ըստ նախարարի, եթե Հայաստանն էլ հնարավորինս արագ ավարտի պատվաստումների գործընթացը,  մշտական  կանաչ գոտի  կդառնա թե՛ ճամփորդողների, թե՛ մեր երկիր այցելողների ու առհասարակ մեր երկրի քաղաքացիների համար։

«Տարիներով չի կարող այս իրավիճակը տևել, մարդիկ մի օր ցտեսություն պիտի ասեն և՛ դիմակներին, և՛  մյուս սահմանափակումներին։ Դրա լուծումը պատվաստումն է, ամենականխարգելիչ, ամենաանվտանգ, ամենագործուն միջոցն է»,- ասաց նախարարը։

Առողջապահության պատասխանատուն հավաստիացրեց, որ 20 000-ից ավել քաղաքացիների պատվաստումից հետո որևէ  ծանր, արտառոց դեպք չի եղել, գրանցվել են թեթև մկանացավեր, ջերմություն, որը նորմալ է, նշանակում է՝ իմունիտետը ձևավորվում է։

Այն հարցին, թե պատվաստանյութերից ո՞ր մեկն է առավել պահանջված մեր երկրում, նախարարը պատասխանեց՝ ժամանակի ընթացքում պահանջը փոխվում է։ Ըստ նրա, «Սպուտնիկ V»-ն մնում է ամենապահանջվածը, «ԱստրաԶենեկա»-ի նկատմամբ էլ
մարդկանց վերաբերունքը շեշտակի փոխվել է,  չինական պատվաստանյութը եւս նորմալ է ընդունվում։

Անահիտ Ավանեսյանը նաև նշեց, որ աշխատանքներ են տարվում «Ֆայզեր», « Մոդերնա»  ու այլ պատվաստանյութեր ներկրելու ուղղությամբ։  Այս պահին , ըստ նախարարի, ժամկետները հստակ չեն, թե երբ Հայաստանը կունենա այդ տեսակներից, քանի որ պատվաստումների դեֆիցիտ կա ամբողջ աշխարհում։

«Ամենակարևոր հանգամանքը՝ մենք այս պահին ունենք պատվաստանյութ, որը համապատասխանում է որակի, արդյունավետության, անվտանգության ցուցանշներին», -հավաստիացրեց նախարարը։

Արմիկ Մովսիսյան