ԵՄ անդամ երկրների բացում են իրենց սահմանները պատվաստածների համար
Քաղաքականություն
19.05.2021 | 19:03ԵՄ անդամ երկրները չորեքշաբթի օրը պայմանավորվել են վերաբացել միության սահմանները այն ճանապարհորդների համար, ովքեր ամբողջությամբ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտնում է France 24-ը՝ հղում կատարելով իր եվրոպական աղբյուրներին։
Բրյուսելում հանդիպման ժամանակ դիվանագետները նաև համաձայնել են բարձրացնել նոր դեպքերի թվի մակարդակը, ինչից հետո երկիրը կճանաչվի ոչ անվտանգ։ Այս քայլով ԵՄ-ն կկարողանա իր սահմանները բացել է՛լ ավեի շատ երկրների համար, նշում է լրատվականը։
Սույն առաջարկությունը կընդունվի ուրբաթ օրը ԵՄ նախարարների կողմից: ԵՄ հանձնաժողովի խոսնակը France 24-ին հաստատել է, որ պատվիրակները հավանություն են տվել ճանապարհորդության կանոնների թարմացմանը:
Տաթև Ֆռանգյան