Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Պարեկային ծառայության ուսուցման ծրագրի մասնակիցների հետ

Լուրեր

09.06.2026 | 14:50
Մանդատ վերցնելու հարցը կորոշենք ՍԴ դիմելուց հետո՝ խորհրդակցելով շեմը անցած ուժերի հետ․ Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 14:41
Զինվորները ընտրատեղամասում սահմանված ժամին են եղել. ԳՇ պետ
09.06.2026 | 14:35
Պուտինը կշնորհավորի՞ Փաշինյանին․ մանրամասնում է Կրեմլի խոսնակը
09.06.2026 | 14:32
Հայաստանը քայլեր է ձեռնարկում արժանապատիվ աշխատանքի ապահովման ուղղությամբ․ փոխնախարար
09.06.2026 | 14:24
Աֆրիկայի լավագույն մրցավարը չի ստացել ԱՄՆ մուտքի վիզա ու չի սպասարկի ԱԱ-2026-ի խաղերը
09.06.2026 | 14:20
Պատրաստվում ենք դիմել ՍԴ՝ վիճարկելու ընտրության արդյունքները․ Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 14:18
Խորվաթիայի վարչապետը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
09.06.2026 | 14:12
Մեկնարկեց ընտրությունների արդյունքների վերահաշվարկը․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 14:10
Մերձմոսկվայում մեքենա է պայթեցվել․ վարորդը զոհվել է
09.06.2026 | 14:04
ԳՇ պետը` բանակում մահվան դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 14:02
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը ճանաչում է ընտրությունների նախնական արդյունքները
09.06.2026 | 13:56
ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները
09.06.2026 | 13:52
Նիկոլ Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագրի»՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությանն անդամակցության շուրջ․ Euractiv
09.06.2026 | 13:41
Գլխավոր շտաբի պետի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 13:35
Միշել Տեր-Զաքարյանը դարձյալ կգլխավորի «Նանտը»
Բոլորը

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը հյուրընկալվել է Ոստիկանության կրթահամալիրում և հանդիպում ունեցել Պարեկային ծառայության ուսուցման ծրագրի մասնակիցների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը և Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

Փոխվարչապետի պաշտոնակատարը ողջույնի խոսքում նշել է.

«Վստահ եմ Ձեզ բազմիցս ներկայացվել է այն նպատակը, ռազմավարական միտքը ու նշանակությունը, որ մենք դնում ենք բարեփոխումների, մասնավորապես՝ Ոստիկանության բարեփոխումների մեջ: Ուզում եմ որ և՛ մենք, և՛ դուք անկեղծ հավատանք այդ ռազմավարական նպատակներին, որովհետև եթե մենք չպատկերացնենք դեպի ուր ենք գնում և ինչ նպատակ ունենք, մեր ցանկացած բարեփոխումից բխող գործողություն կլինի ձևական, ինչը մասնավորապես Ոստիկանության պարագայում ուղղակի կլինի անիմաստ: Վստահ եմ, որ մենք հավատում ենք այդ նպատակին, և այս բարձր դերը, որ դուք ունեք այդ նպատակին հասնելու գործընթացում ամենից կարևորն է:

Երբ մենք խոսում ենք մարդու իրավունքների պաշտպանվածության մասին, մենք միշտ պետք է հաշվի առնենք, որ մեր ընկալումները պետք է լինեն արդիական, որովհետև մարդու իրավունքներն էլ են դինամիկ: Գործիքակազմը, որով մենք դրան կհասնենք պետք է լինի արդի, նոր ու զարգացող: Իհարկե, բավականին հեշտ է դասական իմաստով նկարագրել մարդու իրավունքները թղթի վրա և ընդունել այն որպես իրավական ակտ, բայց եթե ադ նպատակն իրականացող չլինի, գործիք ու կառույց չլինի, որը ի վերջո այդ իրավունքի պաշտպանության դրսևորումն է, ապա այդ օրեսնդրությունն իր իմաստն արագ կկորցնի: Ես սա ասում եմ, որպեսզի ընդգծեմ ու կարևորեմ ձեր դերը մեր անելիքներում և ձեր դերը երկրի համար:

Երկրորդ խնդիրը, որ այդ իմպլեմենտացիան իրականացնող կառույցը պետք է լինի արդյունավետ: Եվ երրորդ՝ շատ կարևոր հարց: Վստահ եղեք, որ հանցավորության և հանցագործության դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը մարդու իրավունքների պաշտպանությունն է՝ մարդու գույքային, սոցիալական, ազատության իրավունքները պաշտպանելով՝ մենք նեղացնում ենք հանցավորության շարժառիթների շրջանակը: Այնպես որ դուք շատ ավելի կարևոր մանդատ ունեք:

Այս մեր նոր կոնցեպտի իրականացնողը դուք եք լինելու: Ձեր հաջողությունը կլինի բոլորիս հաջողությունը: Մարդիկ բարեփոխումներին հավատալու ցանկություն ունեն, որը բավարարված կլինի, եթե միասին իրականացնենք այն, ինչ ծրագրել ենք իրականացնել»:

Մհեր Գրիգորյանն իր ելույթն ավարտել է երախտիքի խոսքերով՝ նշելով, որ պարեկային ծառայությունը մեծ նշանակություն ունի երկրի ապագայի համար: Ելույթի ամփոփումից հետո հանդիպումը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով:

Փոխվարչապետի պաշտոնակատարը պատասխանել է ներկաներին հետաքրքող մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին պարեկային ծառայության վերաբերյալ հասարակության ընկալումներին, սպասվող բարեփոխումներին և օրենդրական փոփոխություններին:

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը պարեկային ծառայության վերաբերյալ հասարակության ընկալումներին անդրադառնալիս կարևորել է մասնավորապես պարեկային ծառայության արդյունավետությունը, որից էլ կախված կլինի հասարակական ընկալումը, քանի որ հասարակությունը պատշաճ վերաբերմունք կցուցաբերի մի ծառայության հանդեպ, որը իրականում բարձրացնում է հասարակության պաշտպանվածությունը: