ՌԴ Պետդուման ընդունել է «Բաց երկնքի պայմանագրի» դենոնսացման մասին օրինագիծը
Քաղաքականություն
19.05.2021 | 13:48ՌԴ Պետդուման չորեքշաբթի օրը տեղի ունեցած նիստի ժամանակ միաձայն ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից առաջարկված «Բաց երկնքի պայմանագրի» դենոնսացման մասին օրինագիծը, գրում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես նշված է պարզաբանվող նյութերում, «Բաց երկնքի պայմանագրի» դենոնսացման համար պատճառ է հանդիսացել բազմակողմանի պայմանագրից ԱՄՆ դուրս գալու մասին որոշումը։
Հիշեցնենք, որ պայմանագիրը թույլ է տալիս դրա անդամ երկրներին թռիչքներ իրականացնել միմյանց տարածքներով՝ հետևելու երկրի ռազմական գործունեությունը։