Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի նիստին

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին, տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից:

Նիստի օրակարգում ընդգրկված էիր մի շարք հարցեր, որոնք վերաբերում են ԵՏՄ շրջանակներում առևտրատնտեսական, մաքսային և այլ ոլորտներում համագործակցությանը:

Նիստի ընթացքում քննարկվել են մասնավորապես «Աշխատանք առանց սահմանի» որոնման միասնական համակարգ» ծրագրի մշակման վերջնականացման աշխատանքները: Ծրագիրը կմեկնարկի ս.թ. հուլիսի 1-ից: «Աշխատանք առանց սահանի» ծրագիրը որոնման համակարգ է, որը հնարավորություն է տալիս տեղեկանալու ԵՏՄ անդամ պետությունների ազգային տեղեկատվական համակարգերում առկա ազատ աշխատատեղերի, ինչպես նաև աշխատանք փնտրողների հայտարարությունների մասին: Ծրագիրն ուղղված է ԵՏՄ շրջանակում անդամ երկրների աշխատաշուկաների փոխգործակցության ապահովմանն ու զարգացմանը:

ԵՏՀ նիստի ընթացքում ընդունվել է որոշում, որով նախատեսվում է փոփոխություններ կատարել Եվրասիական տնտեսական խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի N 105 որոշմամբ հաստատված արտադրական և տեխնոլոգիական գործընթացների այն պայմանների ցանկի մեջ, որոնց իրականացման դեպքում ապրանքը համարվում է ԵՏՄ անդամ պետությունների ծագում ունեցող։ Մասնավորապես, «Էներգետիկ մեքենաշինություն, էլեկտրատեխնիկական և մալուխային արդյունաբերություն» բաժինը լրացվել է ԵՏՄ արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի՝ մխոցավոր շարժիչների գործարկման համար օգտագործվող կապարային կուտակիչների և այլ կապարային կուտակիչների ծածկագրերին դասվող ապրանքների արտադրության պայմաններով:

Օրակարգի շրջանակներում ԵՏՀ խորհրդի անդամներին ներկայացվել է նաև ԵՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացման ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ զեկույցը, ըստ որի՝ 2020 թվականին միության անդամ պետությունները ԵՏՀ-ի հետ համատեղ վերացրել են 15 խոչընդոտ, որոնցից 12-ը՝ արգելք: Խոչընդոտները 2020 թվականի վերջի դրությամբ կրճատվել են 17 %-ով 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

Նիստի արդյունքներով ընդունվել են մի շարք որոշումներ, մասնավորապես՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ մեքենայագործ կամ ձեռագործ տրիկոտաժե քաթանների նկատմամբ մաքսատուրքի 0% դրույքաչափ սահմանելու վերաբերյալ, ինչպես նաև արևային մարտկոցների արտադրության ժամանակ օգտագործվող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ 2 տարի տևողությամբ ժամանակահատվածում ներմուծման մաքսատուրքի 0% դրույքաչափ սահմանելու վերաբերյալ որոշումները: