Ձևավորվելու է պրոֆեսիոնալ բանակ. Արցախի նախագահը ՊԲ բարձրագույն հրամկազմի հետ խորհրդակցություն է անցկացրել

Լուրեր

30.06.2026 | 11:27
Քրեական վարույթ՝ Վանաձորում օդաճնշիչ ատրճանակից կրակոցների դեպքով
30.06.2026 | 11:20
«Կիոկուշին կարատեն մարզիկի մեջ ձևավորում է կարգապահություն, ինքնավստահություն և չհանձնվելու ձգտում»․ Վահագն Հակոբյան
30.06.2026 | 11:07
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
30.06.2026 | 10:55
ՍԴ-ն քննում է քաղաքական ուժերի դիմումները՝ ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ. ՈՒՂԻՂ
30.06.2026 | 10:54
Մոսկվային մոտենալիս ավելի քան 50 ԱԹՍ է խոցվել․ գիշերը ՌԴ շրջաններում ոչնչացվել է 419 անօդաչու
30.06.2026 | 10:47
Ըստ ՀԿԿ-ի՝ ընտրակաշառք են տվել Սամվել Կարապետյանի տան մոտ անցկացվող հավաքին մասնակցելու համար
30.06.2026 | 10:34
Մոնակոյում բնակելի շենքում պայթյուն է որոտացել․ ուկրաինացի գործարար է վիրավորվել
30.06.2026 | 10:25
ՄԻՊ-ը «Հատուկ կացարանում» արձանագրել է գերբնակեցվածության և սանիտարահիգիենիկ խնդիրներ
30.06.2026 | 10:19
Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին
30.06.2026 | 10:15
Ռոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի
30.06.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 30-ի դրությամբ
30.06.2026 | 09:48
Էնցո Մարեսկան` «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ
30.06.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.06.2026 | 07:57
ԱԱ-2026. Մարոկկոն 11-մետրանոցներով հաղթեց Նիդերլանդներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 03:40
ԱԱ-2026. Գերմանիան դուրս մնաց պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 18-ին այցելել է պաշտպանության նախարարություն, որտեղ Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ խորհրդակցություն է անցկացրել. տեղեկացնում են ԱՀ նախագահականից:

Քննարկվել են բանակաշինությանը, երկրի պաշտպանունակությանը, ինչպես նաև զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը վերաբերող հարցեր:

Նախագահը խորին երախտագիտություն է հայտնել Պաշտպանության բանակի ողջ անձնակազմին իր առաքելությունն անձնվիրաբար իրականացնելու ու ուժերի ներածին չափով թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիայից Հայրենիքը պաշտպանելու համար:

«Մենք հանդես ենք գալիս արժանապատիվ ու կայուն խաղաղության օրակարգով, սակայն դրա համար անհրաժեշտ են նաև անվտանգային երաշխիքներ: Ուստի, Պաշտպանության բանակը կա, մնալու է և կդառնա ավելի մարտունակ: Նախատեսված բարեփոխումների արդյունքում ձևավորվելու է պրոֆեսիոնալ բանակ, որտեղ կարևոր դերակատարություն են ունենալու պայմանագրային զինծառայողները»,- ասել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ առավելագույն ջանք է ներդրվելու Արցախի անվտանգային համակարգի հետևողական ու արագ բարելավման համար:

Խոսելով զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման մասին՝ նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության գործուն աջակցությամբ մինչև 2023 թվականն ամբողջությամբ լուծվելու է գործող և թոշակառու սպաների բնակարանային ապահովման խնդիրը, ինչպես նաև լրացուցիչ աշխատանքներ են տարվելու զինծառայողներին սոցիալական երաշխիքների տրամադրման, զոհված, մահացած, հաշմանդամ դարձած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական վիճակի բարելավման ուղղությամբ: