Եթե անհատներս ենք սահմանի կահավորման համար ամենն անում, չհամարձակվե՛ք խրոխտ դեմքով ասել՝ դուք եք արել. Սոյֆա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Զգոնության պակաս կար, չգիտես ինչի էին սպասում՝ ճիշտ չգնահատելով թշնամուն և ակնկալելով, որ օրենքը կպահեն, արժեքներ կունենան և չեն մտնի իրենց չպատկանող տարածք: Ադրբեջանցիները զավթողներ են և զավթողական քաղաքականությամբ են միշտ զբաղվել»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին՝ կապված ադրբեջանցիների կողմից ՀՀ սահմանը հատելու և 3,5 կմ առաջ գալու հետ:

«Ընթացող բանակցությունները բավականին բարդ կլինեն: Մենք արագ կազմակերպման շատ լուրջ խնդիրներ ունենք, փոխանակ մինչ խնդիրների առաջանալը պաշտպանություն կազմակերպենք, խնդիրներ առաջանալուց հետո ենք փորձում հետևանքները վերացնել, որն այնքան էլ չի ստացվում»,- նշեց պատգամավորը:

Անդրադառնալով Ախ քարտուղարի հայտարարությանը, որ այս ընթացքում հնարավոր չի եղել առաջնագծի այդ հատվածը կահավորել՝ պայմնավորված եղանակային պայմաններով, Հովսեփյանը նշեց. «Իսկ առաջնագծի ո՞ր հատվածն են կահավորել իրենք: Ես ԱԺ իմ ելույթում էլ ասացի՝ մեր արածը, որպես ձեր կողմից իրականացված աշխատանքի հաշվետվություն չներկայացնեք: Եթե անհատներս ենք սահմանի կահավորման համար ամենն անում, չհամարձակվե՛ք խրոխտ դեմքով ասել, թե դուք եք արել: Դուք ոչ մի բան չեք արել:

Այո՛, կան կահավորված շատ սահմաններ, բայց այդ աշխատանքներն իրենց հետ կապ չունեն: Եվ սահմանի Սյունիքի հատվածում ամբողջական կահավորման կարիք դեռ չկա, քանի որ դեմարկացիայի հարց կա, ընդամենը որոշակի կենցաղային հարցերի լուծման անհրաժեշտություն կա, որպեսզի պատերազմի, կատաղի մարտերի միջով անցած մեր զինվորները կարողանան սահմանի բարձր գոտում կանգնել, սակայն, ցավոք, այդ պայմանները չեն ստեղծվել»,-ասաց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: