Առանց նույնիսկ օդ կրակելու, ասում են՝ դիմել ենք ՀԱՊԿ-ին․ սա խայտառակություն է․ Շարմազանով

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

ՀՀԿ փոխխոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շամազանովը խայտառակություն է որակում Սյունիքում ստեղծված իրավիճակում առանց որևէ կրակոցի ՀԱՊԿ-ին դիմելու՝ իշխանությունների որոշումը։

«Հասկանո՞ւմ եք՝ ինչ խայտառակություն է․ 200 հոգով թշնամին եկել է, առանց նույնիսկ օդ կրակելու, ասում են՝ դիմել ենք ՀԱՊԿ-ին։ Ես ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի անդամ եմ եղել։ Այդ մարդիկ կասեն՝ բա լավ, գոնե մի հատ օդ կրակե՞լ եք, որ դիմում եք ՀԱՊԿ-ին։ Բա ձեր կառույցներն ո՞ւր էին։ Հիմա էլ ուզում եք հակառուսական տրամադրություննե՞ր ստեղծել։ Արցախը տվեցիք, հիմա էլ երկրորդ սերիան է սկսվո՞ւմ՝ Ռուսաստանը մեզ պետք չի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Շարմազանովը։

Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, Շարմազանովն ասաց՝ Նիկոլ Փաշինյանը, դժբախտաբար, «կարողացել է ընդդիմության մեջ որոշակի տարաձայնություններ մտցնել» և հասնել արտահերթ ընտրությունների։

«Ավելի արդյունավետ է լինում, երբ կա հավաքական կոնսենսուս։ Հիմա, դժբախտաբար, գնում ենք անցանկալի լուծման՝ հասել ենք ընտրության, հասարակությունը և քաղաքական ուժերի մեծամասնությունը գնում է ընտրության և նշանակված է քաղաքական ճակատամարտի օրը՝ հունիսի 20։ Մեր ամենամեծ խնդիրն անտարբերությունն է և Փաշինյանի կեղծ թեզերը, որ սա աթոռակռիվ է»,- ասաց Շարմազանովը՝ ընդգծելով, որ նոյեմբերի 9-ից հետո չպետք է այլ օրակարգ լիներ, բացի գործող իշխանության հեռացումից։

Նա անդրադարձավ նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին՝ ընդգծելով, որ իր համար առնվազն տարօրինակ և զավեշտալի է, որ առաջին նախագահը 1998-ից մինչև 2018 թվականն ընկած տարիները հավասարեցնում է հաջորդող «պարտության երեք տարիների» հետ։

«Ինչպե՞ս կարելի է համեմատել մի բան, որը, ի դեպ, ինքն էլ է ողջունել։ 2017 թվականին նախընտրական ելույթի ժամանակ առաջին նախագահ ունեցել է երկու ելույթ, որոնցից մեկում ասել է, որ եթե կա մի հարց, որում ինքն աջակցում է գործող իշխանությանը, Ղարաբաղյան հարցի բանակցային փաթեթն է։ Բայց սրանից հետո դա համեմատում է, ինչպես ինքն է ասում, ազգակործան պատուհասի գործունեության հետ։ Դեռ ուսանող ժամանակ ես եղել եմ Վազգեն Սարգսյան-Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան եռյակի՝ ղարաբաղյան հարցում տեսլականի կողմնակիցը։ Այո՛, 20 տարիների ընթացքում եռյակն ապացուցեց, որ ճիշտ է, իսկ պարոն առաջին նախագահը՝ ոչ։ Ավելին՝ Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունը լավագույնն էր, որով Արցախի ժողովուրդը փաստաթղթով ստանալու էր կարգավիճակ՝ ընդհուպ անկախություն»,- հավելեց Էդուարդ Շարմազանովը։

Վերջինի խոսքով՝ այսօր ուղղակի չկա ինքնիշխանություն, Մուրադովն ավելի շատ իշխանություն ունի, քան Հայաստանի վարչապետը։