Ադրբեջանը և Թուրքիան ուզում են ՀՀ-ն Իրանից բաժանող կտոր․ դա գլոբալ ուժերի բախման կիզակետ է․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 13:35
Միշել Տեր-Զաքարյանը դարձյալ կգլխավորի «Նանտը»
09.06.2026 | 13:26
Իշխան Սաղաթելյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 13:25
ՔՊ-ն Երևանում առաջատար է. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 13:21
Ուկրաինական ուժերը կրկին հարվածել են Ղրիմ տանող կամրջին
09.06.2026 | 13:17
555 տեղամասերի քվեարկության արդյունքները կվերահաշվարկվեն․ 30 դիմում՝ «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր» կուսակցություններից և «Հայաստան» դաշինքից
09.06.2026 | 13:05
Մենք կսկսենք նաև մեքենայի ներսում արձանագրել վարչական իրավախախտումը, այն է՝ հեռախոսը․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:54
Սպասում ենք վերահաշվարկի արդյունքներին, որից հետո կհայտարարենք հետագա քայլերի մասին․ Նարեկ Կարապետյան
09.06.2026 | 12:43
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ գործարքը կարող է կնքվել «երկու կամ երեք օրից»
09.06.2026 | 12:34
Ինչու Արփինե Սարգսյանը չի ներկայացել ԱԺ` բյուջեի կատարողականը ներկայացնելու
09.06.2026 | 12:25
Դոնալդ Թրամփը քնել է NBA-ի եզրափակիչի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:17
ՆԳ նախարարի տեղակալը` ընտրությունների օրը տեղի ունեցած միջադեպերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:10
Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը՝ օգոստոսի 2-ին // ԵՄ-ն՝ ՀՀ-ի դեմ Մոսկվայի հիբրիդային հարձակումների մասին․ ԼՈՒՐԵՐ
09.06.2026 | 12:07
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան պարարտանյութ և անտրացիտ կուղարկվի
09.06.2026 | 12:02
Սպասվում են հորդառատ անձրևներ
09.06.2026 | 11:58
Քննարկվում են վերահաշվարկի դիմումները․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor TV-ն զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հետ

-Պարո՛ն Եղոյան, հանրության շրջանում բավականին խիստ կասկածներ կան, թե ՀԱՊԿ-ն, ում դիմել է ՀՀ-ն, օգնելու է մեզ, իսկապես աջակցություն է տրամադրելու։ ՀԱՊԿ-ի անդամ շատ պետություններ այսօր Ադրբեջանին ավելի բարեկամ են՝ շնորհավորում էին Ալիևին Արցախի տարածքները զավթելու համար։ Ի՞նչ է անելու Հայաստանը, եթե այնտեղից կոնկրետ աջակցություն չգա։ Ի՞նչ տարբերակ ունենք, օրինակ՝ Ֆրանսիան ռազմական աջակցության տարբերակ է առաջարկել ՄԱԿ-ի մանդատով, ԱՄՆ-ն է կոշտ արձագանքել։ Արդյո՞ք ՀՀ-ն պատրաստվում է մեկուսանալ և մեկ ուղղությամբ միայն աշխատել։

-Հիմա ժամանակն է, որ մենք մարդկանց շատ անկեղծ ներկայացնենք իրավիճակը։ Այս մեծ տարածաշրջանում՝ Լարսից մինչև Սուեզի ջրանցք, գնում են գլոբալ փոփոխություններ, և համաշխարհային գլոբալ խաղացողների շահերն են այստեղ բախվում իրար։ Ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի խուսափել որևէ էսկալացիայից, որովհետև նման էսկալացիայի պարագայում, պատկերացնում եք չէ՞, թե ինչ ծավալ կունենա այդ էսկալացիան, եթե նման գլոբալ խաղացողների միջև տեղի ունեցավ այդ էսկալացիան։ Դա կարող է շատ վատ հետևանքներ ունենալ մեզ նման փոքր պետությունների համար։ Մենք պետք է փորձենք անել ամեն ինչ, որ այստեղ գլոբալ խաղացողների շահերը գոնե համադրվեն, ոչ թե հակադրվեն։ Որովհետև եթե իրենց միջև հակադրությունը չլուծվեց, դա բերելու է իրենց միջև բախման։ Հայաստանի կամ Ադրբեջանի նման պետությունների վեճից դուրս գտնվող վեճ է։ Ճիշտ հասկացեք իրավիճակը։ Եթե նույնիսկ ուզում եք իմանալ, սա Թուրքիայի նման պետությունից էլ ավելի բարձր մակարդակի, ավելի ուժեղ մարդկանց, ավելի ուժեղ ուժերի վեճ է։ Եվ եթե այդ ուժերն այստեղ բախվեցին, շատ անկանխատեսելի, վատ հետևանքներ կարող են ունենալ։ 250 զինվորն ընդհանրապես խնդիր չի, հարցն այն է՝ նրանց առաքելությունը ո՞րն է։ Եթե իրենց առաքելությունը լիներ մի սար գրավելը, պրոբլեմ չէր հարցը լոկալ մակարդակում լուծել։

-Դրան հաջորդելու է ավելի մեծ ռազմական բախումը։

-Բա ինչի՞ համար է այդ զորավարժությունը, ինչի՞ համար է այդ 15․000-անոց զորքը։ Այսօր էլ նախարարն ասեց, որ զորքերի կուտակում կա սահմանի երկու կողմերից։ Այսինքն՝ պետք է հարցը լուծել մինչև այն պահը, երբ դա հնարավոր է անել։ Մենք պետք է ամեն գնով փորձենք լուծել հարցը, երբ կա դրա հնարավորությունը, լուծել հանգիստ, բանակցային ճանապարհով։ Եթե դանակը հասավ ոսկորին, այսինքն՝ այդ հետ քաշվածները նորից վերադառնան, ավելի շատանան, այսինքն՝ եթե տեսնենք, որ դինամիկան այս կողմ՝ դեպի մեր սահման է գալիս, բնականաբար՝ այդտեղ արդեն այլ միջոցներ պետք է կիրառվեն, որովհետև իրենք չեն կարող հույս ունենալ, որ մնալու են ՀՀ-ի տարածքում։ Ոչ մի ադրբեջանցի չպետք է մնա Հայաստանի տարածքում։

-Ակնհայտ է դառնում, որ ադրբեջանական զորքերի ներխուժումը ՀՀ-ի տարածք կապ ունի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» տրամադրելու պահանջի հետ։ Շատ ուղիղ հարց եմ տալիս՝ ուղիղ պատասխանի ակնկալիքով Ռուսաստանը ցանկանո՞ւմ է, որպեսզի Ադրբեջանը միջանցք ստանա ՀՀ-ի տարածքով դեպի Նախիջևան՝ ռուսական կամ ադրբեջանական վերահսկողությամբ։

-Եկեք հասկանանք՝ ի՞նչ նկատի ունենք՝ «միջանցք» ասելով։

Այսինքն՝ Նախիջևանն Ադրբեջանի արևմտյան հատվածներին կապվի ո՛չ ՀՀ-ի սուվերեն տարածք հանդիսացող ճանապարհով։

-Չեմ կարծում, որ Ռուսաստանն ունենա նման շահագրգռվածություն։ Ադրբեջանն ու Թուրքիան, այո՛, ունեն այդ շահագրգռվածությունը, որ որևէ կտոր, որը կբաժանի Հայաստանն Իրանից, անցնի իրենց վերահսկողության տակ կամ դուրս գա Հայաստանի վերահսկողությունից։ Բայց ես ասեմ, որ դա շատ ավելի գլոբալ ուժերի բախման կիզակետ է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան