Ադրբեջանցիները հատել են ՀՀ սահմանը և չեն հեռանում․ ինչ զարգացումներ են սպասվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Արդեն հինգերորդ օրն է՝ շուրջ 250 ադրբեջանցի դիրքավորված է Հայաստանի տարածքում։ Հայկական կողմից նշում են, որ բանակցություններ են տարվում, որպեսզի թշնամին վերադառնա ելման դիրքեր։

«Մայիսի 12-ից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հատել են հայ-ադրբեջանական սահմանը, իրադրությունը կրել է հետևյալ փոփոխությունը կամ ավելի ճիշտ ունեցել է հետևյալ դինամիկան. սկսած ամսի 14-ից՝ զինծառայողների որոշ խմբեր դուրս են եկել Հայաստանի Հանրապետության տարածքից, նման պրոցես տեղի է ունեցել նաև երեկ երեկոյան, նաև նախանշան կա, որ կարող է այսօր տեղի ունենալ, բայց, ընդհանուր առմամբ, ռազմաքաղաքական իրադրությունն ամսի 12-ից հետո համարում եմ անփոփոխ»,- այս մասին այսօր ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ թշնամու հետ բանակցությունները կշարունակվեն մայիսի 19-ին, իսկ բանակցությունների թեման այն է, որ ադրբեջանցի զինծառայողները պետք է լքեն Հայաստանի Հանրապետության տարածքը։

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը հռետորական հարց է տալիս՝ այդ երբվանի՞ց է Հայաստանում դադարել գործել պետական սահմանի մասին օրենքը, երբ զինված սահմանահատողին ոչ թե օրենքի առաջ են կանգնեցնում, այլ հետը բանակցում են։ Պողոսյանը կարծում է, որ ՀՀ պարտված իշխանությունները պետք է իրենց տեղը զիջեն նոր բանակցողների, որպեսզի հաջողվի իրավիճակը մեղմացնել։

Իսկ ինչպես է մայիսի 12-ին թշնամին կարողացել անարգել մտնել Հայաստանի ինքնիշխան տարածք․ այս հարցը պետք է քննության առարկա դառնա, Անվտանգության խորհրդի վերջին նիստից առաջ ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը, մինչդեռ, նշում է, որ այն, ինչ տեղի ունեցավ, միանգամայն կանխատեսելի էր, որովհետև պատերազմից 6 ամիս անց էլ կան չկահավորված և չվերազինված տարածքներ և անվտանգության ապահովման նվազագույն միջոցները առկա չեն։ Աբրամահյանը նաև նշում է՝ եթե անգամ հիմա ՀԱՊԿ-ը կամ Ռուսաստանը օգնեն Հայաստանին՝ հագուցալուծել խնդիրը, դա առանց հետևանքների չի մնա, դրա դիմաց հայկական կողմը վճարելու է։ Իսկ թե ինչ գնով, պարզ կլինի հետո։

Ի դեպ՝ Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին դիմելուն արձագանքել է նաև Ադրբեջանի նախագահը՝ ասելով, թե «հայկական կողմը ցուցաբերում է ոչ համարժեք արձագանք սահմանների հստակեցման գործընթացին»։

«Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը դիմելը խնդրի միջազգայնացման փորձ է, որը միանգամայն անհիմն է. սահմանին ոչ մի բախում տեղի չի ունեցել, իրավիճակը կայուն է, բանակցությունները շարունակվում են»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Ուշագրավ է, որ Լավրովը ևս ասել է, թե ոչ մի պատճառ չի տեսնում «հույզեր բորբոքելու համար այս ոչ առօրյա, բայց հանգիստ կարգավորվող հարցում»։ ՌԴ նախագահը ևս խոսել է Հայաստանում տիրող իրավիճակի մասին։ Ըստ Կրեմլի ներկայացուցչի՝ Պուտինը վստահ է, որ եռակողմ պայմանավորվածությունների իրագործումն այլընտրանք չունի, և այժմ ակտիվ ջանքեր են գործադրվում՝ լարվածությունը թուլացնելու և սահմանին իրավիճակը հարթելու համար։

Հայկական կողմից էլ նշում են, որ մայիսի 12-ից մեկնարկած բանակցությունները կշարունակվեն մայիսի 19-ին։ Իսկ Պաշտպանության նախարարն այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին ասել է, որ սահմանային այդ հատվածներում երկու կողմից էլ մեծ ուժեր են կուտակված, իրավիճակը արագ չհանգուցալուծելու դեպքում հետևանքները կարող են անկանխատեսելի լինել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան