Եռաբլուրի տարածքի մաքրության համար ավելի քան 130 աշխատակից և 12 միավոր տեխնիկա են ներգրավվել
Հասարակություն
17.05.2021 | 18:02Երևանի քաղաքապետարանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնի ամբողջ տարածքում հանգստյան օրերին նախաձեռնել է մաքրման մասշտաբային աշխատանքներ. տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից:
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ավելի քան 130 աշխատակից ու 12 միավոր տեխնիկա են ներգրավվել աշխատանքներին:
Մաքրվել է ինչպես բուն պանթեոնի, այնպես էլ անտառային գոտու և մինչև գլխավոր մուտք տանող ճանապարհահատվածը:
Չնայած տարածքում կազմակերպվող աղբահանության և սանմաքրման ամենօրյա աշխատանքներին՝ նմանօրինակ շաբաթօրյակները լինելու են շարունակական: