Պուտինը վստահ է, որ ԼՂ հարցով եռակողմ պայմանավորվածություններն այլընտրանք չունեն

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ղարաբաղյան խնդրի շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններն այլընտրանք չունեն, և որ սահմանին իրավիճակի շտկման համար ջանքեր են գործադրվում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«ՌԴ նախագահը հանդես է գալիս որպես եռակողմ պայմանավորվածությունների կատարմանն այլընտրանք չունենալու կողմնակից, և այժմ ակտիվ ջանքեր են գործադրվում լարվածության թուլացման ու սահմանին իրավիճակի շտկման համար»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը դժվարացել է պատասխանել հարցին՝ արդյո՞ք Պուտինը ստացել է ռազմական օգնության վերաբերյալ Փաշինյանի նամակը։ Նա նշել է, որ «բոլոր այդ հարցերը բազմիցս քննարկվել են երկկողմ շփումների ժամանակ»։ Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ Ռուսաստանը մշտական կապի մեջ է Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հետ ԼՂ-ում իրավիճակի կարգավորման հարցով։

Տաթև Ֆռանգյան