Վրաստանն անօդաչուներ կարտադրի

Լուրեր

30.06.2026 | 11:52
Բարձրաձայնել են 79 հազարից ավելի դեպքի մասին, որ անձնագիրը չի ընթերցվել ընտրության օրը․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 11:46
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
30.06.2026 | 11:35
ԱՄՆ-ի և Իրանի բանակցողները մեկնում են Դոհա, սակայն հանդիպումը հաստատված չէ
30.06.2026 | 11:27
Օդաճնշիչ ատրճանակից կրակել է գետնին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
30.06.2026 | 11:20
«Կիոկուշին կարատեն մարզիկի մեջ ձևավորում է կարգապահություն, ինքնավստահություն և չհանձնվելու ձգտում»․ Վահագն Հակոբյան
30.06.2026 | 11:07
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
30.06.2026 | 10:55
ՍԴ-ն փակ նիստում քննում է քաղաքական ուժերի դիմումները. ՈՒՂԻՂ
30.06.2026 | 10:54
Մոսկվային մոտենալիս ավելի քան 50 ԱԹՍ է խոցվել․ գիշերը ՌԴ շրջաններում ոչնչացվել է 419 անօդաչու
30.06.2026 | 10:47
Ըստ ՀԿԿ-ի՝ ընտրակաշառք են տվել Սամվել Կարապետյանի տան մոտ անցկացվող հավաքին մասնակցելու համար
30.06.2026 | 10:34
Մոնակոյում բնակելի շենքում պայթյուն է որոտացել․ ուկրաինացի գործարար է վիրավորվել
30.06.2026 | 10:25
ՄԻՊ-ը «Հատուկ կացարանում» արձանագրել է գերբնակեցվածության և սանիտարահիգիենիկ խնդիրներ
30.06.2026 | 10:19
Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին
30.06.2026 | 10:15
Ռոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի
30.06.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 30-ի դրությամբ
30.06.2026 | 09:48
Էնցո Մարեսկան` «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ
Բոլորը

Հաշվի առնելով տարածաշրջանային ու միջազգային իրավիճակը` Վրաստանը նպատակ ունի անօդաչու թռչող սարքեր գնել, նաև Վրաստանում դրանց արտադրության համար պայմաններ ստեղծել: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն:

«Անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով` զինված ուժերը մտադիր են անօդաչուներ ձեռք բերել, ինչպես նաև մեծացնել արտադրական կարողություները: Բանակցություններ են տարվում  ՆԱՏՕ-ի երկրների հետ` տեխնիկական դետալները ճշտելու համար:  Որակի և լիարժեք մատակարարում ապահովելու նպատակով`կարևոր է այս ուղղությամբ տեղական արտադրություն սկսել ու զարգացնել», — ասել է նախարարը:

Ըստ պաշտպանական գերատեսչության ղեկավարի` այժմ բանակցություններ են տարվում նաև օտարերկրյա ընկերությունների հետ` Թբիլիսիի ռազմա-գիտատեխնիկական «Դելտա» կենտրոնի բազայի վրա  մեծ և ոչ մեծ անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն հիմնելու մասով, այս տարի արդեն կստորագրվեն պայմանագրերը, իսկ արտադրության սկիզբը ծրագրվում է 2022-ին:

Հիշեցնենք` Վրաստանը 2021 թվականի վերջին մտադիր է նաև ամերիկյան M4 ինքնաձիգերի արտադրություն սկսել: Վրաց-իսրայելական ինքնաձիգները ևս արտադրվելու են «Դելտա» կենտրոնում։