Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք և սպառնում է տարածաշրջանի կայունությանը. ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիեր
Քաղաքականություն
15.05.2021 | 12:21ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը թվիթերի իր միկրոբլոգում արված գրառմամբ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների զարգացումներին:
«Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք և սպառնում է տարածաշրջանի կայունությանը: Կոչ եմ անում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ դատապարտել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխանության խախտումը և Ադրբեջանի վրա ճնշում գործադրել՝ անհապաղ դուրս բերել ադրբեջանական զորքը»,- գրել է Ջեքի Սփիերը: