Սամվել Լիմինդրովիչի զարմիկ-թաղապետը «ա լա հոպար» սեփական դղյակն է կառուցում. «Հրապարակ»

Լուրեր

14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի դատավոր չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
14.10.2026 | 20:30
«Ցավոտ սահմանափակումներ»՝ մարզերից եկողների համար․ ինչ է պատրաստվում անել քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:23
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան. ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու
14.10.2026 | 20:10
Ինչ են խոսել անկլավների մասին․ Փաշինյանը բացահայտում է Ալիևի հետ Թուրքմենստանում շփման թեման. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:00
Թքած ունեցան բնապահպանության վրա․ կառավարությունը վտանգներ տեսավ, բայց թույլատրեց Ամուլսարը շահագործել․ Լևոն Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 19:48
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
14.10.2026 | 19:37
Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
14.10.2026 | 19:16
Դավիթ Խուդաթյանը ՀՀ քաղավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին
14.10.2026 | 19:03
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
14.10.2026 | 18:50
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած՝ «Երկիր ծիրանիի» կազմակերպած «մարշ-բրասոկից» հետո Երևանի մնացյալ թաղամասերում, ուր նույնպես կոյուղաջրերը տարիներով հոսում են, ու որևէ մեկը տեր չի կանգնում 2800-ամյակը տոնելու պատրաստվող, տարբեր ծրագրերով հսկա փողեր ծախսող մայր-Երևանի ծայրամասերում տիրող ահավոր վիճակին, լուրջ հույսեր ու ակտիվություն է առաջացել քաղաքապետարան-թաղապետարաններ տարաներով «արտաթորանք» տանելու, հարցը տեղից շարժելու մասով:

Մալաթիա-Սեբաստիայի Հաղթանակ թաղամասի բնակիչները, որոնց ամեն ընտրություններին իշխանությունները խոստանում են` «մի բան կանեն», այս օրերին դիմել են քաղաքապետարան, որտեղից ասել են` դա իրենց գործը չէ, դիմեք «Վեոլիա ջրին» ու «ձեր անպատասխանատու թաղապետին»:

Թաղապետն էլ իր հերթին որևէ զանգի չի պատասխանում, երբեք անձամբ այդ թաղերում չի եղել: Սամվել Լիմինդրովիչի զարմիկ-թաղապետը՝ Արտակ Ալեքսանյանը, «ա լա հոպար», սեփական դղյակն է կառուցում թաղում, ու ասում են` փոքր-ինչ տխուր է երիտզարմիկը, քանզի տունը, որ գցել է «հոպարի ռազմերով», չի կարողանում ավարտել։

Նա թաղապետարարում իրեն տեղակալ է նշանակել Շենգավիթի կադաստրի պետի որդուն` Վալերի Մանվելյանին, իսկ Կորյուն Նահապետյանի որդուն` Արթուր Նահապետյանին էլ աշխատակազմի ղեկավար է կարգել, որ գլուխ-գլխի տան` «մի բան անեն՝ մի բան ըլնի»: Ի դեպ, նրանք երեքն էլ, այդ թվում՝ ԱԺ ՊՆ, ԱԱԾ հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի որդին, չեն ծառայել բանակում:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: