«Քիչ առաջ տեղեկացրին՝ Ադրբեջանի զինուժի թիվը մեծանում է, և նրանք գերեվարված չեն»․ Նաիրա Զոհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Այն, որ Արցախը հանձնեցին և դա հասկացաք, սիրելի որոշ հայրենակիցներ, դրա համար էլ հիմա Սյունիքում ունենք այս իրավիճակը։ ԱԺ ամբիոնից այս մասին նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Մի քանի օր է խախտվել է ՀՀ-ի սուվերեն, ինքնիշխան տարածքը: Ադրբեջանական զինուժը Սյունիքում և Գեղարքունիքում առաջ է շարժվել։ Հիմա Շորժայում կրկին լարված իրավիճակ է։ Քիչ առաջ համայնքապետը փոխանցեց տեղեկատվություն։ Քիչ առաջ խոսել եմ Գորիսի քաղաքապետի հետ, իրավիճակը լարված է։

Որտե՞ղ է Պաշտպանության նախարարը։ Հասկանում եմ, որ Հյուսիսային պողոտայում լանչ է անում, երևի ժամանակ չունի այստեղ լինելու և պատասխանելու շատ կարևոր հարցերի։ Վարչապետն այս ամբիոնից օրեր առաջ հայտարարում էր, որ առաջնագծի կահավորման հետ որևէ խնդիր չունենք, առաջնագիծն իդեալական կահավորված է։ Որտե՞ղ էր մեր բանակը, որտեղ էր մեր զինուժը, որ 3.5 կմ ադրբեջանական զինված ուժերի 250 ներկայացուցիչ առանց մեկ կրակոցի, ճեմելով՝ հատել է Հայաստանի պետական սահմանը, վերցրել են ռազմավարական նշանակություն ունեցող Սև լճի տարածքը, որի ջրային ռեսուրսից օգտվում է Գորիսը և հարակից ևս 9 բնակավայր»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ այս պահին Գորիսը և Սիսիանը գտնվում են ուղիղ ադրբեջանական նշանակետերի տակ։

«Որտե՞ղ է եղել մեր բանակը, որ հովիվը պետք է իրազեկեր, թե ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները հատել են մեր պետական սահմանը։

Մարզպետը մինչև վերջին պահը պնդում էր, որ որևէ ռիսկ և վտանգ չկա, մոլորված ադրբեջանցիներ են, երևի հետ կգնան։ ԱԱԾ-ն սպառնալից հայտարարություններ էր տարածում՝ մեզ մեղադրելով, որ խուճապ չտարածենք, ամեն ինչ վերահսկողության տակ է, և միայն ԱԽ նիստում իմացանք, որ վիճակն օրհասական է։ Եվ քիչ առաջ էլ փոխվարչապետը հայտարարում է, որ պետք է պատրաստ լինենք հնարավոր վատթարագույն զարգացումների։ Այսօր ըստ էության Սյունիքում պատերազմից 5 պակաս ենք և այստեղ չեն պատասխանատու մարդիկ, որ փակ կամ բաց ռեժիմով պատասխանեն կարևորագույն հարցերի»,- նշեց ԲՀԿ պատգամավորը։

«Քիչ առաջ տեղեկացրին՝ Ադրբեջանի զինուժի թիվը մեծանում է»,- նշեց Զոհրաբյանը և ԱԳ փոխնախարարից նաև հետաքրքրվեց, թե ինչու գերեվարված չեն 250 ադրբեջանցիները՝ որպես դիվերսանտներ՝ հաշվի առնելով, որ հատվել է ՀՀ պետական սահմանը: «Խնդրում եմ նաև պատասխանել այս հարցին։ Երեկ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ մեզ հորդորում է խուճապի չմատնվել, հորդորում է լինել իրատես և ասում է, որ ամեն ինչ տեղի է ունենում նոյեմբերի 10-ին ստորագրված համաձայնագրի համաձայն։

Խնդրում եմ բացատրեք այդ համաձայնագրում մտնու՞մ էր ոտնձգությունը Հայաստանի սուվերենության, Հայաստանի պետական սահմանի նկատմամբ։ Այդ ի՞նչ քարտեզ է, որ նրանք գրկած՝ ձևում են ՀՀ պետական սահմանը և առ այս պահը նրանց զինուժի թիվը մեծանում է»,- նշեց Զոհրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: