Նիկոլ Փաշինյանը դիմել է ՌԴ նախագահին՝ հայ-ռուսական պայմանագրին համապատասխան օգնություն տրամադրելու հարցով․ Ալեն Սիմոնյան

Լուրեր

11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
Բոլորը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր դիմել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հայ-ռուսական պայմանագրին համապատասխան օգնություն տրամադրելու հարցով, այդ թվում՝ ռազմական օգնության մասին է խոսքը։ Այս մասին «Ազատությանը» հայտնել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Բայց քանի որ դա տեղի չի ունեցել, այսօր առավոտյան արդեն պաշտոնապես դիմել է Ռուսաստանի Դաշնությանը»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Հարցին՝ ինչո՞ւ կարիք առաջացավ փոխօգնության պայմանագրի շրջանակում էլ դիմել ՌԴ-ին՝ բացի ՀԱՊԿ-ից, ԱԺ փոխնախագահը պատասխանել է՝ այս փուլում օգտագործվում են բոլոր լծակները․ «Բոլոր լծակները և դիվանագիտական խողովակներն այս փուլում օգտագործվում են, որպեսզի հարցը հնարավորինս արագ լուծում ստանա, քանզի անընդունելի ենք համարում ՀՀ ինքնիշխան տարածքի վերաբերյալ գեթ մեկ կիլոմետրի հետ կապված որևիցե խնդիր»։

Դիտարկմանը, թե Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանն օգնության հարցով չի դիմել Վլադիմիր Պուտինին, Ալեն Սիմոնյանն ասել է, որ դա վերաբերում է երեկվա հեռախոսազանգին։ Նա նաև ասել է, որ դեռ պատասխան չեն ստացել՝ նշելով, որ ակնկալում են թե՛ ՀԱՊԿ պայմանագրի, թե՛ հայ-ռուսական պայմանագրի լիարժեք գործածություն։